Ի՞նչ կպատահի, եթե տիեզերքը որոշ փոփոխությունների ենթարկվի
SOCIETYԻ՞նչ կլինի, եթե Յուպիտերն անհետանա

Իրականում Յուպիտերն ուղղակի գեղեցիկ մոլորակ չէ, որն ունի մեկ տասնյակից ավելի «լուսիններ»: Աստղագետները տեսություններ են մշակել այն մասին, թե ինչ կլիներ, եթե Յուպիտերը գոյություն չունենար: Պարզվում է՝ այդ հսկա մոլորակը պաշտպանիչ դեր ունի Երկրի համար. այն մեզ պաշտպանում է տիեզերքում այս ու այն կողմ սավառնող ահռելի չափերի հասնող աստերոդիների հետ բախումներից՝ դրանք իր իսկ ձգողական դաշտ քաշելով: Եթե չլիներ Յուպիտերը, ապա Երկրի ճակատագիրը շատ ցավալի կլիներ:
Իսկ ի՞նչ կլինի, եթե Լուսնին բախվի որևէ աստերոիդ

Եթե նման բան պատահի, ապա բախման արդյունքում առաջացող բեկորները կտարածվեն ողջ արեգակնային համակարգով մեկ, կմտնեն Երկիր մոլորակի մթնոլորտ և միգուցե անգամ օղակ կազմեն Երկրի շուրջը, ինչպես Սատուրնի: Միգուցե լավ գաղափար է թվում մեր շուրջը օղակներ ունենալը, սակայն նման բեկորները երկար ժամանակ նույն տեղում չեն մնում, դրանք շարունակ շարժվում են, և հենց այդ պատճառով էլ Լուսնի պայթյունը կարող է ողջ մարդկության վերացման պատճառ հանդիսանալ:
Ի՞նչ կպատահեր, եթե Երկիրը դադարեր պտտվել իր առանցքի շուրջը
Եթե Երկիրը դադարեր իր առանցքի շուրջը պտտվել, ապա ոչ թե ընդամենը գիշերն ու ցերեկը կխառնվեին իրար, այլ կպատահեր ամենասարսափելին: Հավանաբար ժամանակ էլ չէինք ունենա բողոքելու ստեղծված խառնաշփոթից:
Օրինակ՝ օվկիանոսներն այժմ իրենց տեղում են Երկրի ձգողականության միջոցով առաջացած կենտրոնախույս ուժի և Երկրի մի փոքր թեքվածության շնորհիվ: Եթե Երկիրը դադարեր պտտվել, ապա օվկիանոսները կսկսեին շարժվել դեպի այնտեղ, որտեղ որ ավելի ուժեղ կլիներ ձգողականության ուժը, այսինքն՝ դեպի բևեռներ: Հիմա փորձեք պատկերացնել, որ օվկիանոսները տեղաշարժվում են դեպի բևեռներ՝ սրբել-տանելով ամեն ինչ: Սա կարող է ավելի հզոր ջրհեղեղ լինել, քան Նոյին ժամանակվանը:
Բացի այդ, եթե Երկիրը դադարի պտտվել իր առանցքի շուրջը, մթնոլորտը մի որոշ ժամանակ կշարունակի շարժվել: Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ք դիմակայել 1600 կմ/ժ արագությամբ շարժվող քամուն:
Ի՞նչ կպատահեր, եթե արևը 4 բիլիոն տարով ավելի մեծ լիներ, քան հիմա է

Բնականաբար, արևի կյանքը հավերժ չէ, այժմ այն 4.5 բիլիոն տարեկան է: Թթվածին այրելով՝ Արևը Երկրի վրա ապահովում է բնականոն կյանք:
Բայց օրինակ՝ 4 բիլիոն տարի հետո հսկա աստղը կսկսի դանդաղորեն մարել, կփորձի այրել թթվածնից բացի նաև որոշ ծանր տարրեր, որպեսզի պահպանի գոնե մի փոքր ջերմություն: Սառելու հետ մեկտեղ Արևի չափերը զգալիորեն կմեծանան, այն կդառնա կարմիր, կուլ կտա Մերկուրիին և Վեներային, հավանաբար Երկրին նույնպես: Սակայն եթե անգամ Երկրին կուլ չտա, ապա մեզ այդքան մոտ գտնվելով հանդերձ, կայրի ու կոչնչացնի մեր մոլորակի վրա ամեն ինչ:
Սակայն այնուամենայնիվ, անհանգստանալու կարիք բնավ չկա. Արևը դեռ 4-5 բիլիոն տարի կջերմացնի մեզ ու կապահովի մեր բնականոն կյանքը:



