Հաղպատի խաչմերուկում փլուզման հետևանքները վերացնելու նպատակով երթևեկությունը մի քանի ժամով կդադարեցվի
LIFEՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին (Հաղպատի խաչմերուկ) տեղի ունեցած փլուզման հետևանքները վերացնելու, մասնավորապես, ճանապարհը քարաբեկորներից մաքրելու համար նշված հատվածում երթևեկությունը մի քանի ժամով երկկողմանի կդադարեցվի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



