Սուրճը կանանց համար ավելի օգտակար է
PHOTOPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում պատճառները, թե ինչու է սուրճը կանանց համար ավելի օգտակար:
Մասնագետները տարբեր հետազոտությունների արդյունքում հաստատել են սուրճի օգտակար հատկությունները: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սթրեսային իրավիճակում սուրճի օգտագործումը բարերար ազդեցություն է ունենում հատկապես մտավոր ունակություններ ունեցող կանանց վրա: Սակայն տղամարդիկ, ովքեր կդիմեն սուրճի օգնությանը, միայն կդանդաղեցնեն իրենց ուղղեի ակտիվությունը:

Մասնագետները գիտափորձ են անցկացրել, որին մասնակցել են երկու սեռերի ներկայացուցիչները: Հետազոտողները կամավորներին բաժանվել են երկու խմբի. մի խմբին առաջարկել են սովորական, մյուսին` առանց կոֆեինի սուրճ: Սուրճից հետո նրանց առաջարկվել են տարբեր խնդիրներ ու գլուխկոտրուկներ:

Մասնագետները գիտափորձի արդյունքում պարզել են, որ սովորական սուրճ օգտագործած գեղեցիկ սեռի ներկայացուցիչները միջինը 100 վայրկյանով ավելի արագ են լուծել իրենց առաջադրանքները, քան առանց կոֆեինի սուրճ օգատգործողները: Իսկ տղամարդկանց մոտ հակառակ արդյունքն է արձանագրվել` նրանք 20 վայրկյանով ավելի երկար են մտածել խնդիրների վրա եւ նկատելիորեն վատ հիշել տեղեկատվությունը:
Անի Գևորգյան
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



