Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ Երևանի ընտրություններում ոստիկանության պահվածքի մասին. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկայացնում ենք ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ պատգամավոր ընտրված Ալիկ Սարգսյանի հետ մեր զրույցը

– Պարոն Սարգսյան, որպես նախկին ոստիկանապետ կխնդրեի գնահատել ոստիկանության պահվածքն այս ընտրություններում, հատկապես որ ոստիկանությունը չկարողացավ գեթ մեկ ընտրակաշառք բաժանողի հայտնաբերել, նաև՝ բռնություն կիրառեց Զարուհի Փոստանջյանի ու նրա դստեր հանդեպ:

– Ոստիկանության վերաբերյալ ցանկացած հարցադրում ինձ համար անհասկանալի է այն առումով, որ ոստիկանությունն այսօր շատ կարևոր խնդիր է իրականացնում, ինչու չէ՝ թիվ մեկ պատասխանատուն է հասարակական կարգը ճիշտ կազմակերպելու առումով և չեմ տեսնում, թե ոստիկանությունը ոչ համարժեք ինչ–որ քայլեր ձեռնարկեց, հնարավորության դեպքում չեղավ ընտրակաշառքների դեմ պայքար, ես էդպես չեմ մտածում: Իսկ եղա՞ն հայտարարություններ, ահազանգեր ընտրակաշառքների վերաբերյալ, որ ոստիկանությունը համապատասխան գործողություններ չկատարեց, կարծում եմ՝ չեղավ: Իսկ ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպին, ամեն դեպքում հարիր էլ չէր, ճիշտն ասած, Զարուհի Փոստանջյանին, որպես քաղաքապետի թեկնածու հայտնվել հենց էն կիզակետում, որը կոնկրետ ՀՀԿ շտաբն է: Նա էլ իր իրավունքները, կարծես թե, «չարաշահել է»: Վերջապես դա մասնավոր տարածք է:

– Զարուհի Փոստանջյանը ահազանգի հետքերով է մտել ՀՀԿ շտապ և ահազանգը հետևյալն էր, որ էնտեղ ընտրակաշառք են բաժանում: Այսինքն՝ ՀՀԿ շտաբն անձեռնմխելի՞ է, ինչո՞ւ պիտի թեկնածուն չկարողանար մտնել էնտեղ:

– Գիտե՞ք ինչ, ցանկացած շտաբ է անձեռնմխելի հենց այն առումով, որ այն սեփական տարածք է, մարդիկ ինչ–որ աշխատանք են կատարում: Եթե Զարուհի Փոստանջյանը նախապես դիմեր իրավապահ կառույցներին, նրանք էլ համապատասխան նախապատրաստվեին շտաբ մտնելու և ինչու չէ խուզարկություն կատարելու, էդ դեպքում ամեն ինչը կլիներ օրենքի սահմաններում, իրավաչափ: Բայց ինքնուրույն որոշում կայացնել, մտնել շտաբ և խուզարկություն կատարել, կարծում եմ, սա ճիշտ չի, և մենք պետք է մտածեինք՝ հետագայում այդ շտաբները նախապես պատրաստ լինեին նման հարձակումների, ներխուժումների:

– Ասել է թե՝ Դուք դա հարձակո՞ւմ եք համարում, շտաբը հասարակական կառույց է: Նաև տեսանք թե ահազանգի հետքերով գնացած Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր հետ ինչպես վարվեց ոստիկանությունը:

– Ես ենթադրում եմ, որ տվյալ շտաբից մարդիկ ահազանգել են նույն ոստիկանություն, որը դեպքի առթիվ եկել է և իր գործողություններն է կատարել: Չեմ ուզում գնահատական տալ, դրանք իրավաչափ էին, թե՝ ոչ, կարծում եմ, ժողովուրդը դա կգնահատի, համապատասխան մարմիններն էլ թող հետաքննություն կատարեն, պարզեն: Ես դա չեմ բնութագրում որպես բռնություն: Ես չգիտեմ՝ ինչ պահ է եղել էդտեղ:

– Պարոն Սարգսյան, եթե Դուք լինեիք ոստիկանապետ, Դո՞ւք էլ նման ձևով կվարվեիք:

– Ես հիմա չեմ ուզում դա մեկնաբանել, կարծում եմ ճիշտ չի լինի: Միգուցե ես նախապես էնպիսի վիճակ ստեղծեի, որ ամեն ոք ուզենար շտաբ չներխուժել: Ես ամեն դեպքում փորձելու եմ արդարացնել ոստիկանության պահվածքը, որովհետև ես ինքս ծանոթ եմ էդ աշխատանքին: Ես ինքս տեսնում եմ, թե նույն ոստիկանությունն ինչպիսի ոչ ճիշտ, անարդար վերաբերմունքի է հաճախ արժանանում: Ոստիկանությունը միշտ էլ ծառայում է առաջինը օրենքին, ինչու չէ, նույն ոստիկանությունը իշխանությունների շահերը պետք է պաշտպանի՞, թե՝ չէ:

– Պարոն Սարգսյան, վերջին ընտրությունների ժամանակ ասվեց, որ Դուք գործուղվում եք Արարատի մարզ՝ Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը թուլացնելու, որքանո՞վ Ձեզ հաջողվեց դա և հիմա ի՞նչ իրավիճակ է մարզում:

– Մեր հարաբերությունները շատ նորմալ են, ընդամենը բարևել, ոնց եք, տրամադրությունը ոնց ա, իրար հետ որևիցե թշնամական թեմա չունենք: Մանավանդ, որ ժամանակին մտերիմ ընկերներ ենք եղել, ճանապարհ ենք անցել իրար հետ: Երբևէ մտքովս էլ չի անցել Հովիկ Աբրահամյանի դեմ պայքարի գործին լծվելու: Ես Հովիկ Աբրահամյանին թուլացնելու ոչ կարիք ունեմ, ոչ կարող եմ թուլացնել, ոչ էլ դա իմ տրամաբանության մեջ երբևիցե եղել ա: Ես ինձ բարոյապես կմեղադրեի հաստատ:

– Առաջիկայում սպասվում են Արտաշատի քաղաքապետի ընտրությունները, հայտնի է, որ դրանց պատրաստվում է մասնակցել Հովիկ Աբրահամյանի ազգական և փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, նաև ասվում է, որ ՀՀԿ–ն իր թեկնածուն ունի, Գազի Հովոյին հնարավոր է մտցնի խաղի մեջ: Ի վերջո ո՞վ է լինելու ՀՀԿ թեկնածուն:

– Ընդամենը ժողովրդի խոսակցություններն են, որ էսինչն է նախապատրաստվում, կարծում եմ, ենթադրություններ են: Համբերեք ևս մեկ շաբաթ, կիմանաք ով է թեկնածուն: Բայց որ ինձ հետ՝ որպես Արարատի ՀՀԿ կառույցի ղեկավարի, էս պահին նույնիսկ չի էլ քննարկվել, դա փաստ է:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League