Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


ՍԱՊԾ–ն խոստանում է սահմանամերձ գյուղի անասնապահին օգնելու եղանակներ գտնել. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստն» իր մայիսի 6–ի համարում ներկայացրել էր Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակիչ Սարո Խաչիկյանի 138 գլուխ խոզերի անկման պատմությունը: Ներկայացրել էինք նաև, որ հայ–ադրբեջանական սահմանին ապրող ու անասնապահությամբ զբաղվող Սարոն այսօր ոչ միայն կորցրել է իր եկամուտի միակ աղբյուրը՝ խոզերին, որոնց վաճառքից գոյացած գումարով պետք է փակեր բանկին ու գյուղացիներին ունեցած պարտքերն ու երիկամի ուռուցքով հիվանդ որդուն տաներ արտասահման բուժվելու, այլև հույսը, թե պետությունը սահմանի բերանին ապրողի ու արարողի կողքին է և կարող է ձեռք մեկնել:

«Ես պետությունից ողորմություն չեմ ուզում: Ընդամենը ասում եմ, որ դժբախտության պահին իմ թիկունքին կանգնի, որ այս «փոսից» դուրս գամ: Մնացածը ես էլի իմ ուժերով կանեմ»,– «Փաստի» հետ զրույցում ասել էր Սարոն:

Ամենազավեշտալին այս պատմության մեջ այն է, որ կառավարությունն իր կաբինետներում նստած որոշել է, թե կենդանու որ հիվանդությունից սատկելու դեպքում կարելի է փոխհատուցում տրամադրել անասնապահին, որ հիվանդության դեպքում՝ ոչ: Այսինքն՝ կառավարությունը որոշել է, որ եթե կենդանին սատկել է աֆրիկյան ժանտախտից, ապա փոխհատուցում կտա, իսկ եթե սատկել է «գրիպից», ապա պետությունը ձեռքերը կլվանա ու ոչ մի փոխհատուցում էլ չի տրամադրի:

Այս պարագայում ենթադրելի է, թե որ դեպքերում պետական կառույցը շահագրգռված կլինի ցանկում ներառված հիվանդության մասին եզրակացություն տրամադրել, որ դեպքում՝ ոչ:

Ավելի ճարպիկները, ովքեր արդեն այս ճանապարհով անցել են ու վնասներ կրել, պետական պատկան մարմինների հետ գործ չունենալու համար ընտանի կենդանի են պահում, բայց այն չեն հաշվառում և կենդանու վարքագծի փոփոխություն նկատելուց հետո, առանց պետական կառույցներին տեղեկացնելու էլ կազմակերպում են մորթն էլ, մսի վաճառքն էլ: Այսկերպ, առանց պետության վրա հույս դնելու, ֆինանսապես չեն տուժում, պետությունն էլ կաբինետներում նստած մտածում է, թե ամեն ինչ կարգին է, իսկ սպառողն էլ միամիտ–միամիտ այն սպառում է:

Իսկ երբ անասնապահը որոշում է գնալ օրինական ճանապարհով, ստացվում է, որ այն ոչ միայն շատ փշոտ է, այլ՝ լի անակնկալներով, իսկ պետության կողմից փոխհատուցում տրամադրելու մասին մտածելը՝ սին երազանք:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) անասնաբուժության տեսչության պետի տեղակալ Արթուր Մելիքյանը «Փաստի» հետ զրույցում նույնպես նշեց, որ սահմանամերձ բնակավայրերում անասնապահությամբ զբաղվելը թեև մարդկանց միակ եկամտի աղբյուրն է, սակայն մի քանի անգամ հղում կատարելով կառավարության կողմից հաստատված ցանկին, այդպես էլ չպատասխանեց հարցին, թե կենդանու սատկելու փաստի դեպքում ինչպես կարող է պետությունը տարբեր մոտեցումներ ցուցաբերել:

Նա նշեց նաև, որ մեր նշած դեպքին ծանոթ է և կառույցն իր կողմից հասանելիք բոլոր քայլերն իրականացրել է, բայց «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ–ում այդպես էլ չեն կարողացել հասկանալ, թե Սարոյի խոզերն ինչից են սատկել:

«Կենդանիների հիվանդությունները շատ բազմազան են, իսկ ճիշտ և վերջնական ախտորոշումը տրվում է միայն լաբորատոր փորձաքննությունների արդյունքում: Այս դեպքում լաբորատոր փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ կենդանիների մոտ ինֆեկցիոն հիվանդություններ չեն հայտնաբերվել»,– ասաց Ա. Մելիքյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Սարոյի խոզերը հաշվառված են եղել համայնքում և բոլոր պատվաստումները ժամանակին ստացել են: ՍԱՊԾ մասնագետների ենթադրություններով խնդիրը հավանաբար անորակ կերն է եղել և կառույցը թեև անասնապահներին փոխհատուցում տրամադրելու լիազորություն չունի, սակայն իրենք էլ են հասկանում, որ դեպքը բավականին ցավալի դրության մեջ է դրել այս ընտանիքին:

«Փորձը ցույց է տալիս, որ շատ անասնապահներ կենդանիներ ձեռք բերելու համար վարկ են վերցնում, բայց հետագայում սխալ պահվածքի հետևանքով նման խնդիրների առաջ են կանգնում: Ելնելով հարցի նրբությունից, հնարավոր է, որ մեր գործընկերների հետ հարցը քննարկենք և ինչ–որ չափով օգնություն ցուցաբերելու եղանակներ գտնենք»,– ասաց անասնաբուժության տեսչության պետի տեղակալը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League