Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


Այլ տարբերակ չկա

SOCIETY

ՀԱՅԵԼԻ / Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունից։ Հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Անջեյ Կասպշիկին ընդունել է նաև Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի ՊԲ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում առկա իրադրությանը վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես, Կարեն Միրզոյանը ուշադրություն է հրավիրել վերջին շրջանում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակիացած դեպքերին։
Այս համատեքստում ընդգծվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ 2016 թ․ մայիսի 16-ին Վիեննայում և 2016 թ. հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հրատապությունը։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեության վերաբերյալ մի շարք հարցերի։
Բավական ակտիվություն է ցուցաբերում վերջին օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, որը Վաշինգտոնում՝ Atlantic Council կենտրոնում կայացած «Հայ-ադրբեջանական հակամարտության միջազգային քաղաքականություն» համաժողովում արձանագրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի հանձնվում:
Հոգլանդի խոսքով՝ այսօր բանակցությունների սեղանին դրված են ճգնաժամային իրավիճակից դուրս գալու հիմնարար առաջարկներ և փաստաթղթեր, և ոչ ոք չպետք է հրաժարվի դրանցից: Ամերիկացի համանախագահը նշել է, որ պետք է քաղաքական կամք դրսևորել խաղաղության հասնելու համար, ինչն իր հերթին կայունություն կբերի երկու ժողովուրդներին էլ: «Խնդիրը կայանում է նրանում, որ այսօր երկու երկրների երիտասարդ սերունդները չեն շփվել միմյանց հետ և վստահություն չունեն իրար հանդեպ՝ չնայած ավագ սերունդը հիշում է, թե ինչպես են երկու ժողովուրդները կողք կողքի ապրել»,-ասել է Հոգլանդը:
Նրա խոսքով՝ Մինսկի խումբը հիմնվում է երեք հիմնարար սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշում: «Մենք չենք հանձնվում, կողմերը չեն հանձնվում, ոչ մեկ չի հանձնվում: Բոլորը փնտրում են կայուն խաղաղության ուղի»,- շեշտել է Հոգլանդը՝ հավելելով, որ ինքը լավատես է հակամարտության լուծման հարցում:
Միջնորդներն ակնհայտորեն փորձում են Սարգսյան-Ալիև հերթական հանդիպում կազմակերպել, սակայն նկատվում է, որ նրանք չեն ցանկանում անպտուղ հանդիպում գրանցել: Ավելին, դեռ նույնիսկ անցյալ տարի ապրիլյան քառօրյայից հետո կողմերին ներկայացված պահանջները չեն կատարվել` Ադրբեջանի մեղքով:
Իրավիճակը ոչ միայն փակուղում է, այլև բացարձակապես պարզ չէ, Ադրբեջանի «արգելափակման» պայմաններում ինչից և ինչպես պետք է սկսել բանակցությունները:
Այս իրավիճակում պաշտոնական Երևանը, թերևս, պետք է ժամանակ ձգի` մինչև Ադրբեջանը սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների վերաբերյալ համաձայնություն չկա:
Սպասողական վիճակն, իհարկե, հղի է վտանգներով. ամեն պահի ռազմական գործողությունները կարող են բռնկվել, սահմաններում իրավիճակը կարող է թեժանալ:
Մյուս տարբերակը` ճնշումների գործադրում է, որը, բնականաբար, կարող է իրեն թույլ տալ Ռուսաստանը` որպես «դաշնակից» պետությունը: Այլ տարբերակ ուղղակի չկա, կամ չի մնացել:

շարունակությունը՝ կայքում

Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnership