Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Անհեթեթություն է, որը հրապարակվել է փողի դիմաց. Ռուբեն Թաթուլյանը՝ իրեն ձերբակալելու լուրերի մասին (փաստաթղթեր)

SOCIETY

Tert.am-ը գրում է. 

Ռուսաստանում գործունեություն ծավալող գործարար Ռուբեն Թաթուլյանը ազատության մեջ է: Ավելին՝ Tert.am-ի հետ զրույցում Ռուբեն Թաթուլյանն ասաց, որ տարածված տեղեկությունները, թե իրեն ձերբակալել են «օրենքով գողերի» թագադրման ժամանակ, իրականությանը չեն համապատասխանում, դրանք ստահոդ են:

«Իմ փաստաբանն արդեն այցելել է ոստիկանություն և կա ոստիկանապետի ստորագրությամբ փաստաթուղթ, որ պարոն Թաթուլյանը չի ներգրավվել, չի ձերբակալվել և, որ իրավապահ մարմինները որևէ առարկություն նրա նկատմամբ չունեն»,- ասաց նա՝ նշելով, որ այս լուրերը «պատվիրել է կոմերցիոն կայք», որի հիման վրա էլ ռուսական «Ռոսիա» հեռուստաալիքի «Հերթապահ մաս»-ն է հետագայում հաղորդում է պատրաստել:

««Primecrime.ru» կայքը, հավանաբար, փողի դիմաց կամ գուցե դա ինչ-որ մեկին հարկավոր էր, գրեց սա, որը անհեթեթություն է: Կան բոլոր փաստաթղթերը, որ հրապարակումը իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Ռուբեն Թաթուլյանը:

Գործարարի խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում նաև այն հրապարակումները, որ ինքն իբրև թե Սոչի քաղաքի օդանավակայանում դիվանագիտական համարներով իր ավտոմեքենայով կոտրել է արգելափակոցը (շլագբաում) և որ իրեն Զախարի Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ) հետ ձերբակալել են: Այս լուրերի առնչությամբ էլ, նրա փոխանցմամբ, կան դատական որոշումներ այն մասին, որ ինքը ներգրավված չի եղել, որ իրեն չեն ձերբակալել:

«Չեն եղել նման միջադեպեր, չի եղել որևէ կոտրված արգելափակոց (շլագբաում)… Հետևաբար՝ սա ապատեղեկատվություն է, որը, պարզ է, պետք է կոմերցիոն կառուցվածքներին: Նրանք նման անհեթեթություններ են պատվիրում փողի դիմաց ու հրապարակում կայքերում, որոնք չեն գտնվում Ռուսաստանի, ոչ էլ Հայաստանի տարածքում: Դրանք կայքեր են, որոնք Եվրոպայում են գտնվում կամ այլ տեղ ու, ցավոք, դատարանի որոշմամբ հնարավոր չէ արգելափակել դրանք»,- շեշտեց Ռուբեն Թաթուլյանը:

Հարցին՝ ովքե՞ր են փորձում այպիսով «վնասել»  իրեն, նա պատասխանեց. «Ես նա եմ, ով կամ: Ես ունեմ մեծ ընկերություններ, հազարավոր աշխատակիցներ, աշխատատեղ եմ ապահովում, օգնում եմ շատ մարդկանց և հասել եմ այս ամենին առանց որևէ մեկի օգնության, ինքս եմ արել: Գիտեք, որ ես ՌԴ պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Կարելինի օգնականն եմ, Սոչիում ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահն եմ, ու, հավանաբար, կա նախանձ, գուցե իմ ազգանվան վերջավորությունն է, գուցե այն, որ ես իմ խոսքի տերն եմ, չգիտեմ: Ստացվում է, որ մենք փնտրում ենք ասեղ՝ խոտի դեզի մեջ: Կրկնում եմ, իմ կարծիքով, սա ֆինանսավորում են չկամեցողները: Ցավոք, այս ապատեղեկատվությունը տարածվում է լրագրողների կողմից, ովքեր աշխատում են փողի դիմաց»:

Թաթուլյանն ասաց, որ ինքը չի պայքարում «ստահակների դեմ», ովքեր զբաղվում են անհեթեթությունների տարածմամբ, որովհետև իր համար հասկանալի է, որ դա պատվիրված է. «Իրականությունն այլ է, քան այն, ինչ գրում են»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է հրապարակումներին, որտեղ Ռուբեն Թաթուլյանի անունը կապում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, ապա վերջինս արձագանքեց այսպես. «Ես կարող եմ միայն մեկ բան ասել. ես հարգում եմ այդ մարդուն, համարում եմ, որ նա պարկեշտ անձնավորություն է: Ես ուզում եմ, որ Հայաստանը միայն ծաղկի, զարգանա բիզնեսը, ու վստահ եմ, որ այդ մարդը կարող է անել այդ գործը, նա ուզում է աշխատել, ուզում է, որ Հայաստանը ծաղկի, զարգանա: Ես՝ որպես հայ մարդ, սրան միայն կողմնակից եմ, ուզում եմ, որ Հայաստանում զարգացում լինի, միայն առաջընթաց»:

Կից հրապարակում ենք այն փաստաթղթերը, որոնք Tert.am-ին տրամադրել է Ռուբեն Թաթուլյանը:

 

 

 

Տիգրանուհի Մարտիրոսյան

AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia