Հզոր կիբերհարձակման հետևանքով Հայաստանում վարակվել է մոտ 1000 համակարգիչ
SOCIETYՀամաշխարհային կիբերհարձակման հետևանքով Հայաստանում վիրուսով վարակվել է մոտ 1000 համակարգիչ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Վարակվել են ոչ միայն անհատների, այլև կազմակերպությունների համակարգիչներ:
«Քանի որ վտանգը կա, հետևաբար խորհուրդ է տրվում նախ թարմացնել օպերացիոն համակարգը: Փորձը ցույց տվեց, որ լուրջ ընկերությունների համակարգիչները, որոնց օպերացիոն համակարգերը թարմացված չեն, եւս վարակվել են: Դրանից բացի, պետք է ուշադրություն դարձնել հակավիրուսային ծրագրին»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Նա խորհուրդ տվեց անծանոթ նամակներ չբացել, որովհետեւ վիրուսները գալիս են նաև այդ ճանապարհով: Համակարգիչը վարակվելուց հետո եղած ֆայլերը կոդավորվում են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



