Սիրիական Հոմսում ավելի քան 400 գրոհային հանձնվել է իշխանություններին
INTERNATIONAL NEWSՍիրիական Հոմս քաղաքից դուրս է բերվել գրոհայինների մեծ խումբ, ևս մեկ խումբ հանձնվել է և վայր դրել զենքերը: Վկայակոչելով «ՌԻԱ-նովոստի»-ն,այդ մասին տեղեկացրել է սիրիական հեռուստաընկերությունը:
«Հոմսի Ալ Վաեր թաղամասում ավարտվել է գրոհայինների և նրանց ընտանիքի անդամների դուրս բերումն Իդլիբ նահանգ: Այդ խմբում ընդգրկված է 2 հազար 613 մարդ, նրանցից 460-ը գրոհայիններ են»,- տեղեկացրել է հեռուստաընկերությունը:
Բացի այդ, ևս 428 գրոհային վայր է դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: «Նրանց կարգավիճակը պետք է կարգավորվի համաներման մասին օրենքին համապատասխան»,- ընդգծել է հեռուստաընկերությունը: Վերջինիս տեղեկություններով, հաջորդ շաբաթ այդ շրջանից դուրս են բերվել գրոհայինների մեծ խումբ և նրանց ընտանիքի անդամները: «Եվ այդ պարագայում Ալ-Վաերն ամբողջությամբ կազատվի ռազմական ներկայությունից, ինչը թույլ կտա վերականգնել պետական կառույցների աշխատանքը»,- շեշտել է հեռուստաընկերությունը:



