Կգույքագրվի մայրաքաղաքի գրադարանների գրքային ֆոնդը
SOCIETYԱշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և գույքագրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարաններում վերջին 40-60 տարվա ընթացքում ձևավորված գրքային ֆոնդը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Գրադարանների տնօրենների փոխանցմամբ մեր գրադարաններում երբևէ գույքագրման աշխատանքներ չեն տարվել և այդ մասով նրանք ներկայացրել են կոնկրետ առաջարկներ: Ըստ այդմ, կազմակերպեք համապատասխան աշխատանքներն ու համատեղ որոշեք, թե որ գրքերն են ենթակա պահպանման, իսկ որոնք՝ դուրսգրման», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
5
AraratBank Announces Change in Executive Leadership



