Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի բեսպրեդելության մեղավորը մենք ենք

BLOG

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մայիսի 15-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեսանյութ և լուսանկարներ տարածեցին, թե ինչպես են ոչնչացնում «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրը և դրա փոխադրող-լիցքավորող մեքենան: Արցախի ՊՆ-ն հաստատեց, որ, իրոք, մայիսի 15-ին հակառակորդը դիմել է հերթական սադրանքի՝ կառավարվող հրթիռից կրակ վարելով ՊԲ ռազմական օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա՝ չնշելով, թե կոնկրետ ինչ ռազմական տեխնիկայի մասին է խոսքը: Հայկական կողմը նաև հայտարարել է, որ ադրբեջանական զինուժի սադրանքն անպատասխան չի մնալու:
Այս ամենի համար մեղավոր ենք մենք: Ադրբեջանը վերջին 3-4 տարիների ընթացքում իրեն պահում է ահաբեկչի պես: Իսկ մենք անընդհատ դիմում ենք միջազգային հանրություն կոչվածին և նոր անցնում պատժիչ գործողությունների, որոնք շատ դեպքերում գաղտնի են պահվում: Զարմանալի է, թե ինչու: Իլհամ ահաբեկչի իշխանությու՞նն ենք պաշտպանում: Սա սխալ ռազմավարություն է: Թուրքերի հետ այսպիսի մեթոդներով «խոսելն» ավելի մեծ վնաս է տալիս մեզ: Հայկական կողմերը պետք է իրենք նախահարձակ լինեն և չսպասեն, թե Բաքուն հերթական անգամ ինչ նոր սադրանք է պատրաստելու: Ադրբեջանական կողմը ահաբեկչին բնորոշ վարքագծով փորձում է ճնշում գործադրել Երևանի, Ստեփանակերտի և միջնորդների վրա: Սակայն այդ նույն Մինսկի խումբը, տեսնելով հայկական կողմերի պաշտպանողական և թույլ տակտիկան, գերադասում է լռել կամ անհասցե հայտարարություններ անել՝ ակամայից պաշտպանելով հարձակողական ուժեղ դիրքից հանդես եկող Բաքվին: Այս ամենից կա մեկ ելք: Հայկական կողմերը պետք է ոչ միայն պատժիչ գործողություններ ձեռնարկեն ազերիների սադրանքներին ի պատասխան, այլ իրենք պետք է նախահարձակ լինեն և մեծ վնաս հասցնեն ազերի-թուրքերին: Ու այդ ամենը պետք է ներկայացնեն հայ և ազերի հասարակություններին, քանի որ 2016 թ-ի Ապրիլյան կարճատև պատերազմից հետո Բաքուն մեծ ջանքեր է գործադրում ձերբազատվելու պարտվածի բարդույթից, որով տառապել է 1994 թ-ից ի վեր: Թուրքը միշտ պետք է վախենա հայից, քանզի այդ վախից ձերբազատումը մեծ վտանգներ է պարունակելու մեզ համար:
Մեր իշխանությունները պետք է հասկանան, որ թուրքի հետ պաշտպանվողի դիրքից հանդես գալու արդյունքը պարտությունն է: Դրանց նախնիները 11-12-րդ դդ-ում այստեղ հայտնվեցին և կործանեցին Բյուզանդիան, իսկ մեզ թողել են մեր պատմական հայրենիքի ընդամենը 10 %-ը:
Հուսով եմ՝ Հայաստանի և Արցախի ղեկավարությունները կտրուկ կփոխեն իրենց ռազմավարությունն ազերիների հետ հարաբերություններում: Այդ մենք պետք է պարտադրենք Բաքվին, որ ամեն անգամ ինքը դիմի միջազգային հանրություն կոչվածին և միջնորդներին, որոնք հարգում են ուժեղներին և նողկանք են ապրում լացկաններից:
Շիրազի «Էքսպրոմտը» գրեթե ներկայացնում է մեր իրականությունը. «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,


Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ»: 
Իսկ մենք պետք է ի կատար ածենք մեծն գյումրեցու ստեղծագործության վերջին նախադասությունը. «Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, Դուք հողմերի պես կկորչեք վայրագ»:Հայրենիքում հավերժ մնալու համար պետք է գործել: Գործել եկվոր, մարդասպան ու ստոր բարբարոսի դեմ:
Ժամանակն է պատժելու «բեսպրեդելշիկ» Իլհամ Ալիևին և նրա բանդային և բավական կոպիտ արձագանքել մեզ քննադատողներին կամ նույնիսկ անտեսել մեզ մեղադրողների բարբաջանքները:
Հ.Գ. Հայկական կողմերի պատժիչ գործողությունն ազերիների այս սադրանքին պետք է ներկայացնել հանրությանը և տարածել ԶԼՄ-ներով:

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder