Ֆրանսիայի աշխատանքի նախարարի պաշտոնում կարող է նշանակվել հայազգի Աստրիդ Փանոսյանը. լրատվամիջոցներ
INTERNATIONAL NEWSՖրանսիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում կարող է նշանակվել հայազգի Աստրիդ Փանոսյանը, որը եղել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի նախկին խորհրդականը, երբ նա զբաղեցնում էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Այդ մասին հայտնում է sudouest.fr–ն:
Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի նոր նախագահ Էմանուել Մակրոնը երկրի վարչապետ է նշանակել Հավր նավահանգստային քաղաքի 46-ամյա քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպին:
Ինչպես հայտնել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, կառավարության նոր կազմը հայտարարվելու է այսօր երեկոյան: Սպասվում է 15 նախարարի անուն:
Աստրիդ Փանոսյանը Unibail-Rodamco առաջատար անշարժ գույքի ընկերության գործադիր տնօրենն է:
Ֆրանսիական լրատվամիջոցները նշում են, որ սպասվում է՝ կառավարության նոր կազմի կեսը լինելու են կանայք: Այն լինելու է հավասարակշռող մարմին՝ գենդերային հավասարությամբ և քաղաքական աջ և ձախ ուժերի միախառնումով:



