Վրաստանում 325 «օրենքով գողերի» են գրանցել
INTERNATIONAL NEWSՎրաստանի ՆԳ նախարարությունը գրանցել Է վրացական ծագմամբ 325 «օրենքով գողերի», որոնց մեծ մասը գտնվում Է հետխորհրդային տարածքում եւ Եվրամիության երկրներում: Այդ մասին հայտարարել Է հանրապետության ՆԳ փոխնախարար Շալվա Խուցիշվիլին:
Նա արտաքին կապերի եւ Եվրոպայի հետ ինտեգրացման խորհրդարանական կոմիտեներին ներկայացրել Է «Վրաստանի եւ Եվրոպայի ոստիկանական ծառայության միջեւ օպերատիվ ու ռազմավարական համագործակցության մասին» համաձայնագիրը, որը ձեւակերպվել Է ապրիլին: Կոմիտեները հավանություն են տվել համաձայնագրին, եւ այժմ փաստաթուղթը պետք Է վավերացվի լիագումար նիստում:
«Գրանցվել են վրացական ծագմամբ 325 «օրենքով գողեր», որոնց շատ փոքր մասն Է գտնվում Վրաստանի բանտերում, մնացածները հետխորհրդային տարածքում են եւ Եվրամիության երկրներում: Փոխնախարարը վստահ Է, որ փաստաթուղթը վրացի ոստիկաններին կօգնի խորացնել համագործակցությունն իրենց եվրոպացի գործընկերների հետ, հաղորդել Է Sputnik-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



