Տիմատին անվճար համերգ կտա Երեւանում
LIFEՌուս հայտնի երգիչ Տիմատին անվճար համերգ կտա Երեւանում:
Այս մասին ֆեյսբուքի իր պաշտոնական էջում տեղեկացնում է Jet Set ընկերությունը, որը կազմակերպել էր Black Star թիմի՝ վերջերս տեղի ունեցած երեւանյան համերգը:
Նոր համերգի վայրի ու օրվա մասին, սակայն, տեղեկություններ դեռ չկան:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին, Կարեն Դեմնիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պետք է տեղի ունենար երգիչ Տիմատիի համերգը:
Համերգը կայացել էր, սակայն՝ առանց Տիմատիի մասնակցության:
Համերգի ընթացքում հայտարարվել է, որ Տիմատիի ելույթը տեխնիկական պատճառներով չեղյալ է հայտարարվել, որից հետո դժգոհ երկրպագուները լքել են համերգասրահը և շշեր նետել բեմի ուղղությամբ:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



