Վենեսուելայում մարդիկ են զոհվել ցուցարարների եւ ոստիկանության բախումների հետեւանքով
INTERNATIONAL NEWSՎենեսուելայում ընդդիմության եւ կառավարության դիմակայության հերթական օրը մարդկային նոր զոհեր Է բերել: Ինչպես հայտնել են լատինամերիկյան երկրի իշխանությունների ներկայացուցիչները, Տիչիրայի նահանգում բողոքի փողոցային ակցիաների ընթացքում երկու մարդ Է զոհվել:
Նշվում Է, որ զոհվածներից մեկը 17-ամյա պատանի Է, իսկ մյուսը՝ 33-ամյա Դիեգո Էռնանդեսը, որը գնդակահարվել Է ոստիկանի կողմից:
Ընդդիմության կողմնակիցները մայիսի 15-ին փակում Էին երթեւեկությունը հանգուցային ավտոմայրուղիներում՝ այդ կերպ իրենց դժգոհությունը հայտնելով նախագահ Նիկոլաս Մադուրոյի գլխավորած կառավարության քաղաքականությունից: Մի շարք տարածաշրջաններում, այդ թվում՝ երկրի մայրաքաղաք Կարակասում Ազգային գվարդիան արցունքաբեր գազ Է կիրառել բողոքավորներին ցրելու համար: Իշխանությունները բերման են ենթարկել մի քանի տասնյակ մարդու, ավելի քան տասը հոգի վերքեր են ստացել:
Ապրիլի սկսզբից Վենեսուելայում բողոքի բազմամարդ ակցիաներ են անցկացվում: «Սոցիալական կոնֆլիկտայնության մոնիթորինգի կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության տվյալներով՝ բողոքի ակցիաների ընթացքում զոհվել Է 44 մարդ, տուժածների թիվն անցնում Է հազարից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



