Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ուսանողների և երիտասարդների ազգային օրվա առթիվ
SOCIETYՍիրելի՛ երիտասարդներ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ուսանողների և երիտասարդների ազգային օրվա առթիվ:
Անհերքելի փաստ է, որ ցանկացած երկրի առաջընթացի ու ձեռքբերումների հիմնական գրավականը մտածող, գիտակ և նպատակաուղղված երիտասարդությունն է:
Մենք՝ հայերս, ավանդաբար մեծ ձգտում ենք ունեցել դեպի գիտելիքն ու առաջադեմ գաղափարները, և ուրախալի է, որ մեր երիտասարդներն այսօր էլ աչքի են ընկնում թե՛ գիտելիքի հանդեպ ունեցած հատուկ վերաբերմունքով և թե՛ աշխարհում մրցունակ լինելու անկասելի նպատակասլացությամբ: Այսօր ունենք իրավամբ արաժանապատիվ երիտասարդություն, ովքեր և՛ իրենց գիտելիքով, և՛ իրենց հայրենասիրությամբ ու հայրենիքի պաշտպանը լինելու իրենց անմնացորդ նվիրումով ամեն օր են ապացուցում, որ Հայաստանն ունի՛ լուսավոր ու արժանապատիվ ապագա:
Ու ես վստա՛հ եմ, որ մեր երիտասարդներն իրենց ողջ եռանդով ու նվիրումով կշարունակեն արժանապատվորեն մասնակցել մեր երկրի զարգացմանը, առաջընթացին ու Հայաստանն ըստ արժանվույն աշխարհին ներկայացնելու պատվաբեր գործին:
Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ,
կրկին շնորհավորելով Ուսանողների և երիտասարդների ազգային օրվա առթիվ, մաղթում եմ ձեզ անկոտրում կամք, հաջողություններ ուսումնառության մեջ և ձեր բոլոր նախաձեռնումներում։ Համոզվա՛ծ եղեք, որ Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստ է սատարել կառուցողական ձեր բոլոր նախաձեռնություններին ու ծրագրերին։ Մնացե՛ք հավատարիմ ձեր նպատակներին՝ ի շահ Հայաստանի ու քաղաքամայր Երևանի:
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
3
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia
4
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia
5
IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers



