Yerevan, 09.August.2026,
00
:
00
BREAKING


Արևի տակ շատ մի կանգնի, կաթդ կթթվի. 120 զվարճալի խորհուրդներ «ավանդական» մայրիկներից

LIFE

Նորածնի մեջքի «փշերը» ալյուրով տրորի, թող դուրս գան։
Անկողնում աչքի ուլունք կախի, որ չարքերը չգան։
Գիշերով երեխու շորերը դուրս մի կախի, դևերը կգան։
Մթին դուրս հանելուց ծոցի մեջ հացի կտոր դիր, որ սատանան չմոտենա։
Էդ կաթդ ի՞նչ ա որ, ջուր ա, երեք ամսականից հոնի կոմպոտ, բորշ ու խաշլամայի ջուր տուր, մեղք ա, սոված ա մնում։
Հետո ինչ, որ աստիճան ա, բգով բլուզ, գուլպա ու գլխարկ չմոռանաս դնել։
Կերակրելու պահին ջուր մի խմի, երեխեն «ծարավ կանցնի»։
Էն չիպսը ու կոլան տուր, հլը նայի ոնց ա վրան նայում, աչքը վրան կմնա։
Խոդունոկ խի՞ չես գցում, չի քայլի։
Յաաա, ո՞նց, տասը ամսական ա ու ատամ չունի, կալցիում տուր։
Վայ, ատամ ա հանու՞մ։ Բա լնդերին կոնյակ քսի, որ չցավա։
Եռման ջուր լցրու գլխին,որ շուտ ատամ հանի։
Քեզ սոսկայի տեղ ա դրել, սոսկա տուր թող ուտի։
Սոսկան անհամ ա, մեղրի մեջ թաթախի, թող ուտի։
Կրծքից չե՞ս կտրում բա, եքա երեխա ա, Վիշնևսկու մազ քսի, որ զզվի։
Ջրով ու շփումներով ո՞վ ա երեխա բուժում, կարգին անտիբիոտիկ տուր։
Վեց ամսական մի գդալ դդմի՞կ ես տալիս, մի աման պիտի ուտի։
Հղի՞ ես։ Ու այստեղ հղիությունը ու սեռը որոշելու լիքը նախնադարյան ու զզվելի պրոցեդուրաներ։
Շատ նիհար ա երեխեդ։ Մեր հարևանի հարսը ծնված օրվանից մաննի կաշա ա տալիս, տես երեխեն ինչ թմբլիկ ա։
Էն խանութի կաշաներից տուր, քեզ պե՞տք ա սաղ օր ճաշ ես եփում։

Հաջորդ 20-ը

Ո՞նց, երկու ամսականին ջուր չե՞ս տալիս, մենակ կու՞րծք, մեղք ա, տնաշեն։
Ինձ սեռ հաշվողի տվյալ տվեք, բայց որ հարյուր տոկոս լինի, թե չէ աղջիկ որ եղավ, չեմ բերելու։
Լողացնելուց երկարավիզիկ արա, թե չէ կոլոտ ու կարճ վզով կմեծանա։
Երեխուն ծնված օրվանից իր մահճակալում՝ առանձին սենյակում քնացրու, կաթի շիշը դիր բերանը, դուրս արի։ Մի քիչ կղժժա, կսովորի, ոչինչ։
Էդ կրծքից կտրի հա, վրադ հալ չի մնացել, օրգանիզմումդ վիտամին չմնաց։
Տղային երկար չեն կերակրի, սեռական շեղումներ կունենա։
Անպայման քաչալ կտրի, թե չէ մազերը անորակ կլինեն։
Հղի մի կերակրի, էդ կաթդ թույն ա դարձել։
Դու կաթ չունես, որովհետև ձեր ցեղը կաթնատու չի, մսատու ա։ Հլը մորդ ու տատուդ նայի։
Ու՞ր ա էնտեղ կուրծք, որ մի հատ էլ կաթ ունենաս։
Դոշակի տակ դանակ ու մկրատ դիր, որ վատ երազներ չտեսնի։
Վախեցած ա երևում, վախ չափողի մոտ տար։
Այծի կաթը մոր կաթից օգտակար ա, տուր թող խմի։
Քնած երեխու գլխին բամբակ վառի, որ լավ քնի։
Արևի տակ շատ մի կանգնի, կաթդ կթթվի։
Էն տղա երեխուն տվեք հարսի ձեռը, որ տղա բերի։
Հետո ինչ, որ ղժժում ա, իրեն ճղում ա, շատ մի գրկի, թե չէ մինչև ինստիտուտ գրկած ես տանելու։
Եթե կերակրում ես, մածուն մի կեր, կաթդ կմերվի։
Սպորտով մի զբաղվի, կաթդ մածուն կդառնա։

Հջորդ 20-ը

Հղի ժամանակ մազ մի կտրի, երեխու կյանքը կկարճանա։
Գուլպա ու կիպ կոշիկ հագցրու անպայման, որ ոտքերը շատ մեծ չլինեն։
Մինչև երեխու ծնվելը ոչինչ մի առ, լավ նշան չի։
Տես, մատները ուտում ա, որ ասում եմ սոված ա մնում։
Ծնված օրվանից գազարի սոկ տուր, որ բոյով լինի։
Ժամը 8-ից հետո տնից մի հանի երեխուն, սատանան կգա։
Գիշերով եղունգները մի կտրի։
Մազերդ թափվում են, ուրեմն երեխեդ սկսել ա քեզ ճանաչել։
Կաթդ շատ յուղոտ ա, երեխեդ ճարպակալում ունի։ Կամ հակառակըկաթդ անյուղ ա, երեխեդ դրա համար նիհար ա։
Կաթ ունենալու համար ամբողջ օրը ձավար կեր ու եղինջ։ Եղինջը տեղով կաթ ա։
Լավ կիպ բարուրի, որ ոտքերը ուղիղ լինեն։
Ամառ-ձմեռ բրդի վրա քնացրու, որ քրտինքը քաշի։
Ձուկ մի տուր ուտելու, թե չէ չի խոսի, ձկան նման համր կլինի։
Առաջին անգամ որ քայլեց, ոտքերի արանքով դանակ անցկացրու, որ կյանքում սխալ քայլեր չանի։
Հղի ժամանակ ինչ ուզում ես կեր, թե չէ երեխեն շիլ կծնվի։
Ով որ տեսավ երեխու առաջին ատամը, պետք է երեխու վրայի շապիկը պատռի, որ մնացած ատամները հեշտ հանի։
Մեջքի վրա մի պառկի, կաթդ հետ կքաշվի, կլցվի թոքերդ։
Մինչև երեք ամսական եղունգները մկրատով մի կտրի, ատամներով կրծի։
Վզի հետևը մի պաչի, խռովկան կլինի։
Ոտքերի տակը մի պաչի, ուշ կքայլի։

Հաջորդ 20-ը

Ձեռքը մի պաչի, ժլատ կլինի։
Օրորոցի տակ ջրով աման դիր, որ «ծարավ» չանցնի։
Եթե դրսում հուղարկավորություն է, երեխուն դուրս հանի, որ մեռելը երեխու ցավերը հետը տանի։
Քեռու հողաթափով երեխայի բերանին խփիր, որ փսլնքոտ չլինի։
Եթե լոզերը գնում են, երեք անգամ մկրատով կտրի թափվելու պահին, որ էլ չգնա։
Հղի ժամանակ ծամոն մի ծամի, որ երեխեն լոզոտ չլինի։
Լողացնելուց հետո մի պաչի, մինչև չքնի, ջուրը մի թափի, որ քունը չփախչի։
Էխօ-ն տղա՞ ա ասել։ Սուտ ա, չի կարա պատահի։ Գեշացել ես, հաստատ աղջիկ ա։
Երեխու վրայով մի անցի, կոլոտ կլինի, հետ անցի, որ կոլոտ չլինի։
Երեխու չորացած պորտալարը գցիր մի հաջողակ մարդու գրպանը, որ ինքն էլ հաջողակ լինի։
Եղունգները գցիր հոր գրպանը, որ շատ փող աշխատի։
Սեփական ոտքերն ա ուտում, եղբայր ա ուզում։
Եթե -ի մեջ միս ես բերում տուն, երեխուն տնից հանի, նոր միսը ներս բեր։
Ծննդաբերելուց հետո մայրը օր պիտի չլողանա։
Եթե չի խոսում երեխեն, ճաշ եփելուց կաթսայի կափարիչին առաջացած ջուրը տուր թող խմի։
Եթե չի խոսում, բանալի պտտի բերանում։
օր երեխուն տնից մի հանի։
Առաջին անգամ լողացնելուց երեխու տաշտի մեջ հում միս դիր, որ պինդ ու թմբլիկ լինի։
Հղի ժամանակ առաջին անգամ ում մոտ խաղը զգացիր, իրեն ա նման լինելու։
40-ի մեջ ուրիշ տղամարդ չպիտի էդ տուն մտնի։

Հաջորդ 20-ը

Կոնյակ տուր, որ լավ քնի։ Դու էլ կոնյակ խմի, որ գազեր չունենա։
Եթե հղի ժամանակ ձու գողանաս, երեխեդ թշին փոքրիկ կունենա։
Եկեղեցում ոչ մի տեղիդ մի կպի հղի ժամանակ, թե չէ երեխեն էդ տեղում խալ կունենա։
Ոչինչ, թող մի հատ կարգին լացի, որ թոքերը բացվեն։
Մաման գիշերը չպիտի պաչի, թե չէ վատ կքնի։
Հայելու դիմաց մի պահի մինչև մեկ տարեկան։
Լողացնելուց հետո մի պաչի, որ լավ քնի։
Ծննդկանի մայրը չպիտի գա ծննդատուն, թե չէ դժվար կունենա։
Թթու մի կեր, կաթդ կկտրվի։
Երեխու բոյո շորի մետրով մի չափի։
Երեկոյան լողացնելուց տաշտի մեջ դանակ ու մկրատ դիր, որ չարքերը չգան։
Երեխու ճակատին երակ կա, մեջքին կապտուկ կա, ուրեմն հաջորդդ հաստատ տղա ա լինելու։ Եթե տուտուզն ա կապույտ, հաջորդը հակառակ սեռի ա լինելու։
Վառված տեղին ձեթ քսի։
Բոլոր տեսակի վերքերին, պզուկներին արաղ քսի։
Սուրճ քիչ խմի հղի ժամանակ, թե չէ երեխեն սև կլինի։
Հղի ժամանակ եթե շատ ջուր խմես, երեխեն փռչոտ կլինի։
Երեխեն հորանջում ա, ուրեմն աչքով տվեցին։ Ասա «չար աչք, չար փուշ» ու բերանը երեք անգամ խաչակնքի։
Կերակրելուց սև լիֆ մի հագի, կաթը հետ կգնա։
Հղի ժամանակ սեռական հարաբերություն ունենալ չի կարելի, երեխու գլխին թեփուկներ կլինեն։
Մինչև քառասունք սենյակում լույս վառի, որ օրորոցագողը երեխուն չտանի։

Հաջորդ 20-ը 

Լեզուն հանել ա, ջուր ա ուզում։
Մատները մի թող որ ուտի, կբարակեն։
Առաջին անգամ եղունգ կտրելուց ձեռքերի մեջ փող դիր։
Աչքերը կապի, որ լավ քնի։
Լեզուն հանում ա, նշանակում ա, որ տուտուզը քոր ա գալիս։
Հղի ժամանակ արևածաղիկ մի կեր, երեխեն փսլնքոտ կլինի։
Քառասունքի մեջ երեխու մաման չպիտի լողացնի ու եղունգ կտրի, թող տատիկը անի։
Եթե ձուկ ես տվել, նույն օրը էլ կրծքի կաթ պիտի չտաս։
Եթե երեխեն ձեռքերը փակ ա պահում, ուրեմն ժլատ ա լինելու։
Եթե աղջիկը հորն ա նման, ուրեմն երջանիկ ա լինելու։
Երեխուն քիչ պաչի, նիհար կմնա։
Եթե բացասական ռեզուս ունես, նույն սեռի երեխաներ կունենաս։
Կեսարյանո՞վ ես ունեցել։ Մորդ ես քաշել էլի։
Եթե երեխեն վախեցել ա, իր մեզից տուր, կենտ թվով օրեր պետք ա խմի ։
Հղի ժամանակ մի գործի, պորտալարը կփաթաթվի։
Սեղանի վրայով, դռան շեմի վրայով երեխուն մի տուր։
Լուցկու հատիկներ պետք է վառել ու անուններ տալ, որ պարզենք, թե ով երեխուն աչքով տվեց։
Կուտերով միրգ տղա երեխաներին չի կարելի տալ, սեռական օրգանը կարող է խցանվել, եթե կորիզը կուլ տա։
Գովելուց հետո տուտուզը կճմտի, որ աչքով չտան։
Հետ ա տալիս, որ ասում եմ՝ կաթդ երկար ա մնացել կրծքի մեջ, թթվել ա։

Հաջորդ 20-ը

 

Փորդ սուր ա, տղա ես ունենալու։
Գաղտունը պետք է կոշտ խիտ սանրով սանրել, որ սիրուն փակվի։
Աղջի՞կ ա։ Տղայի ա նման։ Հաջորդդ հաստատ տղա ա լինելու։
Հղի ժամանակ շատ ջուր մի խմի, որ փորդ շատ չմեծանա։
Երեխային մեջքով քեզ գրկի, որ թոքաբորբ չկպնի։
Մսով ճաշ եփելիս միսը հանի, որ չխեղդվի, մսի համը ջրին անցնի, հերիք ա։
Քառասունքից դուրս չեկած երկու երեխա իրար չպիտի հանդիպեն, քառասնակոխ կլինեն։
Նոր քայլող երեխան եթե ընկնի, էլ երեք ամիս չի քայլի։
Երեխային քնած նկարել չի կարելի։
Առաջին մազը պետք ա խուզես, հարամ մազ ա։
Քառասունքի մեջ դռան շեմին խորովածի շիշ կամ դանակ դիր, որ չարքերը չգան։
Ատամհատիկը չի կարելի ուշ անել, մյուս ատամները ուշ կհանի։
Քառասունքից հանելիս երեխայի մոր հայրը պետք է ոտքերը լվանա տաշտի մեջ, հետո առանց ոտքերը հանելու, պետք է երեխային լողացնել այդ դաշտի մեջ։
Քառասունքի մեջ երեխու հայրը չպետք ա կտուր բարձրանա։
Կթած կաթը թափելիս ջուր բաց, որ կաթը չկտրվի։
Լուսավոր սենյակից մութ սենյակ տանելիս, ջուրը մտցնելիս ասա «չար աչք, չար փուշ»։
Քառասունքի մեջ, եթե հանգուցյալի տնից մարդ է գալիս, երեխուն տնից հանի, թող եկողը մտնի, նոր երեխուն ներս բեր։
Երեկոյան կաթի մեջ ալյուր լցրու, որ ամբողջ գիշեր քնի։
Եթե երեխեն գիշերն ու ցերեկը չի տարբերում դեռ, գիշերանոցը թարս հագցրեք։
Կերակրի, նոր լողացրու, անմիջապես հետո էլ քնացրու։ Լողացնելուց հետո որ կերակրես, բերանից հոտ կգա։

Հաջորդ 20-ը

Ուրիշ երեխու կուրծք մի տուր, քո երեխեն հոտ կառնի, էլ չի վերցնի։
Քառասունքից հանելիս տաշտի մեջ գրտնակ դիր, որ մեջքը ամուր լինի, ոսկեղեն լցրու, որ հարուստ լինի։
Երեխուդ ով տեսել ա, անունները գրի թղթի վրա, փաթաթի բամբակի մեջ ու վառի, որ չար աչքը դուրս գա։
Կրծքի կաթը լցրու երեխու աչքերի մեջ, որ գույնը փոխվի։
Հղի ժամանակ լվացք մի կախի, թե չէ եթե ձեռքերդ վերև բարձրացնես, երեխու պորտալարը կփաթաթվի, կխեղդվի։
Երեխու մազերը կտրի, թե չէ ամբողջ սնուցումը մազերին է գնում, դրա համար է նիհար։
Եթե փորի աջ կողմից է խփում, տղա է, եթե ձախ կողմից՝ հաստատ աղջիկ է։
Մի կուրծքը տուր, հետո մյուսը, որովհետև մեկի մեջ կաթ է, մյուսի մեջ՝ ջուր, թե չէ եթե մեկը տաս, երեխեն ծարավ կմնա։
Թեյը անպայման շաքարով խմի, թե չէ կաթդ ուղղակի ջուր կլինի։
Հղի ժամանակ կատու մի գրկի, թե չէ երեխեն մազոտ կլինի։
Քառասունքի մեջ մայրը ջրով և օճառով գործ չպիտի անի, ձեռքերը ջրի մեջ չպետք է մտցնի։
Եթե երեխան գիշերը արթնացավ, անունով մի դիմի, թե չէ սատանան անունը կտանի։
Լողացնելուց հետո որ ցայում ես, տաշտի մեջի ջուրը ամբողջությամբ մի լցրու երեխու վրա, արևի բաժին թող։
Երեխու դատարկ սայլակը մի քշի, դատարկ օրորոցը մի օրորի։
Լողացնելիս օճառաջուր կաթեցրու աչքերի մեջ, որ փայլուն լինեն։
Երբ երեխան մահճակալում չէ, պետք է այն ծածկել, թե չէ սատանան բուն կդնի։
Ուրբաթ օրերին երեխային չի կարելի լողացնել։
Ծննդաբերությունից հետո մեջքիդ յախու կապի, թուլացած կլինի, թե չէ էլ չես հղիանա։
Եթե հարազատներից մարդ է մահանում, իսկ դու հղիանում ես, մահացողի հակառակ սեռի երեխա կունենաս։
Քառասունքից դուրս չեկած երեխան ու նոր ամուսնացած կինը չպիտի հանդիպեն։

"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders