Yerevan, 19.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հրեաներն ու Երուսաղեմը

ANALYSIS
Անցած շաբաթ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև՝ Աստանայում ստորագրված Մեմորանդումի համաձայն, Սիրիայում օրինական ուժի մեջ մտավ անվտանգության գոտիների ձևավորման գործընթացը, ինչին նույնիսկ Միացյալ Նահանգները լակոնիկ, բայց խանդավառ աջակցություն ցուցաբերեցին, հույս հայտնելով, թե հիշյալ տարածքներում բռնության նվազեցումն ու Սիրիայի հումանիտար իրավիճակի բարելավումը կարող է լավ հող դառնալ՝ սիրիական հակամարտության հետագա քաղաքական կարգավորման տեսանկյունից:
 
Խնդիրը, սակայն, այն է, որ Համաձայնագիրը, դեռ կյանքի չկոչված, իր մահկանացուն է խոստանում կնքել, և ասվածը որևէ կապ չունի լավատեսության պակասի կամ՝ կայուն հոռետեսության հետ:
 
Ակնհայտ է, որ սիրիական հակամարտության պատմությունը, նախ և առաջ, իշխանություն–ընդդիմություն պայքարի պատմությունն է: Եվ եթե սիրիական ընդդիմությունն Աստանայում հրաժարվեց միանալ Համաձայնագրին՝ հայտարարելով, որ անվտանգության գոտիների նախանշմամբ սկիզբ է դրվում Սիրիայի մասնատման գործընթացին, ցանկացած մեկն, իհարկե, կարող է հայտարարել, որ ներկայի Սիրիայում այդ մասին խոսելը խիստ ժամանակավրեպ է, բայց նաև չի կարող չընդունել, որ անվտանգության չորս գոտիներն ընդդիմության ջանքերով (Իդլիբի նահանգ, դրան հարակից Լաթակիայի, Խամի, Հալեպի շրջաններ, Հոմսից ոչ հեռու գտնվող հարավային Գուտա և Սիրիայի հարավ՝ Դարյա, Էլ–Կունեյտրա գավառներ) շատ արագ նորից կարող են ակտիվ պատերազմական գոտիների վերածվել:
 
Հետաքրքիր է, որ ընդիմությունից զատ դեմարշի է անցել նաև դե յուրե հակամարտության ակտիվ կողմ չհայտարարված, բայց դե ֆակտո վաղու՛ց այդպիսին հանդիսացող Իսրայելը, որտեղ պաշտոնապես հայտարարեցին, թե Աստանայի Մեմորանդումն իրենց ոչնչով չի կաշկանդում և, որ՝ ցանկացած պահի, երբ ՑԱԽԱԼ–ն իր երկրի անվտանգության հետ կապված խնդիր տեսնի, անմիջապես իրեն իրավունք կվերապահի խոցել ցանկացած սիրիական թիրախ:
 
Այսպիսով, չխոսելով նույնիսկ տարածաշրջանի բոլոր մնացած խաղացողների վերաբերյալ, պարզից էլ պարզ է, որ այդքան չարչրկված ու դիֆերամբների արժանացած գործընթացի հնարավորությունն իսկ արդեն Ռուսաստանն ինքն է կասկածի տակ առնում: Այլ կերպ չես բացատրի ՌԴ նախագահ Վլ. Պուտինի վերջին հայտարարությունն այն մասին, թե անվտանգության գոտիների հետ կապված բոլոր կանոնները կգործեն այդ շրջաններում ռազմական ակտիվության իսպառ բացառման պարագայում: Ընդ որում, Պուտինի հավաստմամբ, անվտանգության գոտիների հռչակումը չպետք է որևէ կապ ունենա և չունի վարվող հակաահաբեկչական պայքարի, Ֆաթհ աշ–Շամի և ԴԱԻՇ–ի հետ, որոնց անհրաժեշտ է թիրախավորել ցանկացած պարագայում:
  
Ստացվում է՝ այսքանն էլ բավական է հասկանալու, որ «անվտանգություն ռուսական ձևով» տարբերակը Սիրիայում դժվար թե աշխատի: Մանավանդ որ, ի տարբերություն Թուրքիայի երբեմնի՝ բուֆերային գոտիներ ստեղծելու առաջարկի, այս դեպքում ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը որևէ ներգրավվածություն չունի, և մենք չենք կարող խոսել թող, որ՝ հաճախ չկիրառվող, բայց գոնե ամենաբարձր մակարդակող տրվող միջազգային երաշխիքների, մոնիթորինգի, պատժամիջոցների և այլնի վերաբերյալ:
 
Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System