Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Գուրգեն Եղիազարյան. «Եթե նախագահը հրահանգեր բացահայտել ընտրակաշառքները, ոստիկանությունը չէր կարող դա չանել». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ընտրություններում ոստիկանության պահվածքը երեկվանից քննարկվում է սոցցանցերում. երբ բացահայտվեց ոչ միայն ոստիկանության անգործությունը ու գեթ մեկ ընտրակաշառք բաժանողի բացահայտելու «անկարողությունը», այլև լռելյայն համաձայնությունը 10 հազար դրամ ընտրակաշառք բաժանողների ու մարդկանց ցուցակներով բացահայտ ուղղորդողների հետ: Առավել վրդովվեցուցիչ էր՝ բռնությունը քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի ու նրա աղջկա հանդեպ:

ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, թե ընտրություններում ոստիկանության պահվածքի պատճառը նախագահի հրահանգն է, և որ «ոստիկանությունը կատարում է այն հրահանգը, ինչ–որ ստանում է»: «Դա բնական է: Դա կլինի Եվրոպայի ցանկացած երկրում, կլինի Վրաստանում: Եթե հրաման ստացան կամ ասվեց, որ պետք է էսպես արվի, ոստիկանությունը պետք է ասի՝ ո՞չ, ես դա չեմ կատարի: Այդ դեպքում պետք է դիմում գրի, հեռանա»,–իրավապահ համակարգում իրավիճակը բացահայտեց ԱԱԾ նախկին փոխնախարարը:

Դիտարկմանը, թե ոստիկանությունը չպե՞տք է ծառայի օրենքին, ոչ թե երկրի նախագահին, Եղիազարյանը պատասխանեց. «Այ, եկեք սկսենք երկրի նախագահից: Ոստիկանության պահվածքի պատասխանատուն երկրի նախագահն է: Ցանկացած երկրում, ցանկացած ժողովրդավար երկրում նման կերպ է, քանի որ ժողովրդավարություն կոչվածը դագանակ է հիմարների գլխին: Պատկերացնո՞ւմ եք, եթե երկրի նախագահը հրահանգեր, որ այսուհետ ցանկացած ընտրակաշառք պետք է բացահայտվի, և ոստիկանությունը դա չաներ: Նման բան չի կարող պատահել: Նախագահը հրահանգե՞լ է բացահայտել ընտրակաշառքները և ոստիկանությունը դա չի՞ անում, նման բան չկա»:

Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ Զարուհի Փոստանջյանի աղջկան բռնության ենթարկած ոստիկանները պետք է լրջագույնս պատժվեն: «Զարուհի Փոստանջյանը դեռ պատգամավոր է և հետևաբար անձեռնմխելի անձ էր, և ոչ մեկն իրավունք չուներ նրան փողոցում քարշ տալ, իսկ նրա աղջնակը չեմ կարծում, որ այն հանցագործը կամ իրավախախտն էր, որին պետք էր 3–4 հոգով բերման ենթարկել»,– ասաց նա:

Ինչպես հայտնի է՝ ԿԸՀ–ն ու ՀՀԿ–ն հայտարարեցին, որ Զարուհի Փոստանջյանն ու նրա աղջիկը ՀՀԿ շտաբում խախտել էին ՀՀԿ–ի ընտրական իրավունքը՝ պահանջելով բացել դարակները: «Էնպես էին խախտել, որ աղջնակին 3 տղամարդ պետք է բերմա՞ն ենթարկեին: Էդ ինչպե՞ս պետք է խախտած լիներ էդ աղջնակը էդ իրավունքը»,–հարց բարձրացրեց ԱԱԾ նախկին փոխնախարարը՝ հավելելով. «Եթե այդ նույն աչալրջությամբ հետամուտ լինեին Հայաստանով մեկ կատարվածին, պատկերացրեք, թե օրը քանի հարյուր հազար մարդ պետք է բերման ենթարկվեր»:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հրաժարվեցին պատասխանել այս առիթով մեր հարցերին՝ հայտարարելով, թե Զարուհի Փոստանջյանի աղջկա դեմ բռնության գործն ուղարկվել է ՀՔԾ:

Նշենք, որ ըստ ոստիկանության կայքէջի՝ ընտրության օրը՝ մայիսի 15–ին, ժամը 12:00–ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացել է 99 ահազանգ: Ահազանգերից 8–ը ստացվել է քաղաքացիներից, 25–ը՝ ոստիկանության ծառայողներից, 37–ը՝ զանգվածային լրատվության միջոցներից, 6–ը՝ դիտորդներից, 2–ը՝ հանձնաժողովի անդամներից, 15–ը՝ կուսակցությունների և դաշինքի վստահված անձանցից, 6–ը՝ այլ աղբյուրներից:

Հետաքննություն է կատարվում 36 ահազանգով: Այդ թվում՝ ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացումը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերով:

Մնացած 63 ահազանգերը ստուգման փուլում են:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League