Հայաստանի 3 համալսարան Բեռլինում առաջին անգամ մասնակցել են «Study World- 2017» ամենամյա միջազգային ցուցահանդեսին
SOCIETYԲեռլինում մայիսի 12-ից 13-ը կայացել է «Study World-2017» ամենամյա միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցել են մոտ 150 համալսարաններ աշխարհի տարբեր երկրներից:
Գերմանիայում ՀՀ դեսպանության և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) աջակցությամբ Հայաստանից առաջին անգամ վերոնշյալ միջոցառմանը մասնակցել են Երևանի պետական համալսարանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ցուցահանդեսի շրջանակներում հայաստանյան բուհերը ներկայացրել են իրենց կրթական ծրագրերը, Հայաստանում ուսանելու հնարավորություններն ու առավելությունները:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



