Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Խեցգետինների համար հաջողված օր է լինելու. մայիսի 15-ի աստղագուշակ

LIFE

Խոյ.

Այսօր դուք շատ պատվախնդիր եք և ամենևին չեք ցանկանում բավարարվել քչով: Ձեր վաստակի ճանաչումը, թեկուզև ոչ շատ անկեղծ` ահա թե ինչի կարիքը դուք ունեք: Երբ ձեզ գովաբանում են, դուք կարծես «ծաղկում եք», իսկ առանց դրա` ակնհայտորեն «թոշնում»: Սակայն ձեզ միշտ չէ, որ հաջողվում է տարբերել անկեղծ հիացմունքը անթաքույց շողոքորթությունից: Միգուցե, նաև դրանով կարող են պայմանավորված լինել հնարավոր ֆինանսական կորուստները: Ձգտելով բարելավել ոչ միայն ձեր կյանքը, այլև` ուրիշներինը, դուք երբեմն ձեզ անվայելուչ բաներ եք թույլ տալիս և խիստ վրդովվում եք, երբ դրա մասին հիշեցնում են:

Ցուլ.

Այսօր հեշտ չի լինի հանգստություն պահպանելը. օրը չափազանց հակասական է, և ձեզ տանջում են կասկածներն ու անհասկանալի տագնապները: Դուք չափից ավելի շատ եք հույսը դնում ուրիշների վրա, անում եք ամեն ինչ, որ խուսափեք ինքնուրույն որոշումներ կայացնելուց: Չի բացառված, որ <փախչեք> իրականությունից դեպի ձեր երազանքները` փոխանակ փորձեք փոխել իրավիճակը: Ձեզ կփրկի մտերիմ մարդկանց հետ շփումները, իսկ նրանց աջակցությունն անգնահատելի կլինի: Հենց որ զգաք, որ անվտանգության մեջ եք, շատ հարցերի պատասխանները ձեր գլխում իրենք իրենց կծնվեն:

Երկվորյակներ.

Հույսը դրեք ընկերների վրա. այսօր նրանք պատրաստ են ձեզ օգնել: Ինքնուրույն աշխատանքը դժվար թե ձեզ ցանկալի արդյունքների բերի: Հիշեք, որ <ընկերականով> կարելի է անել այն ամենն, ինչը հնարավոր չէ անել փողով: Օրը հարմար է ժամանակակից տեխնիկայով, բարդ գործիքների հետ աշխատելու համար: Այսօր դուք հակված եք եսասիրական դրսևորումների, ընդ որում` ձեզ հաջողվում է ձեր շուրջը հավաքել մարդկանց, որոնք մտահոգված են միայն ձեր բարօրությամբ: Դուք ձեզ դրսևորում եք որպես գերազանց ղեկավար, ցուցաբերում անզուգական լիդերական որակներ:

Խեցգետին.

Օրը դասավորվում է բավական հաջող: Դուք օգտվում եք ուրիշի փորձից, վերլուծում այլոց սխալները և խուսափում սեփականից: Միակ բանը, որը կարող է ձեզ վնասել, դա ձեր լեզուն է` դուք չափից ավելի ավելորդ բաներ եք խոսում, ընդ որում` այնպիսի մարդկանց հետ, ում հետ ընդհանրապես, ավելի լավ կլիներ շչփվել: Հնարավոր են հաջողություններ ուսման մեջ, և որքան ավելի բարդ է ուսումնասիրվող ճյուղը, այնքան ավելի հաջողությամբ եք հաղթահարում դրա նրբությունները: Հաջող են ընթանում նաև պրոֆեսիոնալ բանավեճերը, դուք ոչ միայն ուղղակի լսում եք, այլև` հետևություններ եք անում ձեր զրուցակիցների ասածներից:

Առյուծ.

Այսօր դուք սուր զգացումների, կրքերի և ռոմանտիկայի կարիք ունեք և պատահական չէ, որ դառնում եք բազմաթիվ արկածների մասնակիցը: Պատահական սիրախաղը ձեզ կարող է իրական սեր թվալ, և դուք դեռ երկար ժամանակ չեք բաժանվի այդ մոլորությունից: Դրա հետ մեկտեղ, դուք հեշտությամբ եք ընկնում շրջապատի ազդեցության տակ, լրջորեն կարող եք հրապուրվել այնպիսի մեկով, ում մասին ուղղակի ինչ-որ լավ բան եք լսել: Օրը օգտական կլինի անցկացնել մտերիմ մարդկանց, ընտանիքի անդամների շրջապատում: Պահանջվածության զգացումն այսօր ձեզ համար կարևոր է:

Կույս.

Դուք չեք խուսափում դժվարություններից և դա շատ տեղին է, քանի որ այսօր դրանք անպայման կծագեն: Ձեր հնարամտությունը օգնում է դուրս գալ այնպիսի իրավիճակներից, որ անբարյացկամների բերանները զարմանքից բաց է մնում: Հարկ է նշել, որ այսօր ձեր անզուգական ունակությունները դուք կիրառում եք միայն առաքինի նպատակներով, իսկ շրջապատը չի կարող դա չնկատել: Օրը հարմար է ընտանեկան խնդիրները լուծելու, վիճած ազգականներին հաշտեցնելու համար: Ռոմանտիկ հարաբերություններ սկսելը հաջողությամբ կպսակվի միայն այն ժամանակ, եթե դուք նախաձեռնություն ցուցաբերեք:

Կշեռք.

Ընդհանուր առմամբ, հաջող օր է, սակայն մանր թյուրիմածությունները չեն բացառվում: Ձգտեք բոլոր ծագող խնդիրները լուծել որքան հնարավոր է արագ` առանց հետաձգելու: Ձեզ դուր է գալիս համախոհներով շրջապատված լինելը, նրանց խրախուսանքն ու աջակցությունը ստանալը, սակայն ինքնուրույն քայլերը ավելի արդյունավետ են ստացվում, քան համատեղ գործողությունները: Անձնական հարաբերությունները դասավորվում են ներդաշնակ, մտերիմ մարդկանց հետ շփումները ուրախացնում են: Հնարավոր են հեռավոր ազգականների այցելություններ, հանդիպումը հաճելի պահեր կպարգևի:

Կարիճ.

Բարենապաստ օր է գործնական շփումների համար, դուք հեշտությամբ եք համախոհներ ու դաշնակիցներ գտնում: Կարելի է հմայել գործընկերներին` ձեզ համար համագործակցության առավել ձեռնտու պայմանների հասնելու նպատակով: Ձեր ընդունած որոշումները օրիգինալ են, իսկ գործողությունները կարող են շատերին ճչացող և արտառոց թվալ, սակայն ոչ ոք դրա համար ձեզ չի քննադատի: Եթե այսօր ռոմանտիկ հարաբերություններ սկսեն, ապա դրանք կզարգանան շատ արագ: Մտերիմ մարդկանց կարող են կասկածելի թվալ ձեր չափից ավելի անկեղծ խոստովանությունները:

Աղեղնավոր.

Դուք այսօր ցանկացած գործի ձեռնամուխ եք լինում առանց խանդավառության, այդ իսկ պատճառով էլ հաջողությունները բավական համեստ են: Խաղաղասիրությունն ու բարյացակամությունն են միայն ձեզ հնարավորություն տալիս խուսափել շրջապատի հետ խնդիրներ ունենալուց, անգամ` եթե դուք նրանց հետ ամեն ինչում չէ, որ համաձայն եք: Բացառված չէ, որ դուք հակված լինեք հրաժարվել գայթակղիչ գործնական առաջարկներից, միայն ձեր ծուլության պատճառով: Ձեր նպատակներն ու գերակայությունները փոխվում են, այդ մետամորֆոզները միշտ չէ, որ հասկանալի են շրջապատին, և բազմաթիվ հարցականներ են ծագում:

Այծեղջյուր.

Բարենպաստ է էմոցիոնալ ֆոնը, դուք հիանալի տրամադրություն ունեք, չեք կորցնում ձեր լավատեսությունը` ինչ էլ որ տեղի ունենա:  Ձեզ հետ  հաճելի է գործ բռնելը, դրա համար էլ հեշտությամբ եք գտնում նոր գործընկերներ, համախոհներ ու ընկերներ: Այսօր կարելի է մի լավ ուրախանալ, հաճելի ժամանակ անցկացնել աշխարհիկ միջոցառմանը, հիանալի հանգստանալ ընկերների միջավայրում: Իսկ ահա եթե մնաք տանը` հաստատ կձանձրանաք, քանի որ դուք միայն իրավիճակի փոփոխման կարիք ունեք: Չչարաշահեք ալկոհոլը` այսօր այն ձեզ համար հատկապես վտանգավոր է:

Ջրհոս.

Պրոֆեսիոնալ առումով բեղմնավոր օր է: Ձեզ հաջողվում է կարգավորել ֆինանսական գործերը, հարթել ունեցվածքին վերաբերող վիճելի հարցերը: Ոչ ոքի չի հաջողվի ձեզ մոլորության մեջ գցել, դուք պահպանում եք սառնասրտություն և ողջախոհություն` անգամ, եթե շուրջ բոլորը խառնաշփոթ է: Ցանկացած գործի դուք չափազանց լուրջ եք վերաբերում, ինչը հաջողության գրավական է դառնում: Դուք հաճախ եք չափից ավելի համառ ու անկոտրում լինում. աշխատավայրում դա խիստ տեղին է, իսկ ահա մտերիմների հետ հարաբերությւոնների վրա դա լավագույն ձևով չի անդրադառնում: Հնարավոր են կոնֆլիկտներ ընտանիքում:

Ձկներ.

Այսօր բավական բարդ են ընթանում մտերիմ մարդկանց հետ հարաբերությունները: Դուք չեք համարձակվում պատմել այն ամենի մասին, ինչը ձեզ մտահոգում և անհանգստացնում է, լռում եք` երբ պետք է բարձրաձայնել ձեր ցանկությունների մասին: Վեճերից, միգուցե, հնարավոր լինի խուսափել, սակայն փոխադարձ դժգոհությունից, թաքնված վիրավորանքներից` դժվար թե: Փոխարենը դուք մեծ հաջողությունների կհասնեք աշխատանքային ոլորտում: Ցանկացած, անգամ` ամենաբարդ խնդիրները դուք կլուծեք մյուսներից շատ ավելի արագ և արդյունավետ, դրա հետ մեկտեղ էլ` սիրով ձեր վրա կվերցնեք պատասխանատվության մեծ բեռ:  

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris