Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կողմ են Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելուն
INTERNATIONAL NEWSՖրանսիան և Մեծ Բրիտանիան կողմ են արտահայտվել հերթական հրթիռի փորձարկումից հետո Փհենյանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառմանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մեթյու Ռայկրոֆթի խոսքով՝ Հյուսիսային Կորեան հերթական անգամ ցույց է տվել, թե որքան մեծ սպառնալիք է հանդիսանում աշխարհի համար: «Միացյալ Թագավորությունը կողմնակից է ավելի խիստ պատժամիջոցների կիրառմանը: Անհրաժեշտ է Հյուսիսային Կորեայի նման գործողությունները դատապարտել շատ արագ և լուրջ: Մենք պետք է շարունակենք աշխատել երկարաժամկետ պատասխաններ գտնել այն մարտահրավերներին, որոնք առաջարկում է Հյուսիային Կորեայի ռեժիմը»,- ասել է նա:
ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ Ֆրանսիան կողմ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից արագ և խիստ պատժամիջոցներ կիրառելու որոշմանը: Անվտանգության խորհուրդը պետք է առավելագույն խստություն դրսևորի այս հարցում: Այստեղ ոչ մի կասկած չի կարող լինել:
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Ռուսաստանի և Ճապոնիայի նախաձեռնությամբ արտահերթ նիստ կանցկացնի՝ կապված Հյուսիսային Կորեայի կողմից հերթական հրթիռի փորձարկման հետ:



