Ռեփեր Super Sako-ի և Հայկոյի «Մի գնա» երգի բոլոր կատարումները՝ թուրքերի կողմից. ադրբեջանցիները կատաղած են (տեսանյութ)
VIDEOՌեփեր Super Sako-ի եւ Հայկոյի «Մի գնա» փոփ երգը Թուրքիայում վիրուսի պես է տարածվում,- գրում է peopleofar.com-ը:
«Երգը Թուրքիայում ռեմիքս են անում, նույնիսկ cover-ներ կան: Հայաստանում ռաբիզ երաժշտություն հաճախ խնջույքների եւ տոների ժամանակ են լսում: Որոշ մարդիկ ընդունում են՝ այն անճաշակ է, բայց հումորով է եւ պետք չէ լուրջ ընդունել: Այն, այսպես ասած, մեղավոր հաճույքներից է, որ բոլոր մշակույթներում կա: Եվրոպական երաժշտության համարժեքը շլագերն է, որը Վիկիպեդիայում բացատրվում է որպես «փոփ երաժշտության տեսակ, որն ուշադրություն գրավող գործիքավորում ունի եւ սենտիմենտալ տեքստ» եւ սա այդ դեպքերից է»,- գրում է կայքը եւ շարունակում.
«Նույնիսկ հայտնի թուրք երգիչ Օզջան Դենիզն է դիմահարդարման սենյակում լսում այս երգը»,- գրում է կայքը՝ տարածելով տեսանյութ, որում այլ թուրքերի հետ նաեւ երգիչն է:
Թուրքիայում շատերը նույնիսկ չգիտեն, որ երգը հայերեն է եւ հավանաբար սա էլ հենց հայերի նկատմամբ թշնամության անտրամաբանական լինելու վկայությունն է: Թուրքերը կարողանում են հաճույքով լսել երգը, հայկական մշակույթը, որն իրականում, շատ ընդհանրություններ ունի թուրքականի հետ՝ Օսմանյան տիրապետությամբ պայմանավորված: Կայսրության զարգացմանն մեջ հայերի ներդրումը, մեղմ ասած, ուշագրավ է: Հայերը բոլոր ոլորտներում են գործել՝ ճարտարապետությունից մինչեւ այբուբեն:
Թուրքական երաժշտության մեջ հայերի մասնակցությունը նույնպես հետաքրքիր է: Օրինակ, Համբարձում Լիմոնջյանը «Համբարձում» նոտագրության համակարգի հեղինակն է, որը Օսմանյան դասական երաժշտության հիմնական նոտայական համակարգն էր: Գառնիկ Գարիմյանն էլ Օսմանյան կայսրությունում հայտնի 135 երգ է հեղինակել:
Եվ ինչպես հաճախ է պատահում, երբ թուրքերը հայկական որեւէ բանի ուշադրություն են դարձնում, այս անգամ էլ ադրբեջանցիները աղմուկ են բարձրացրել: Եվ սա այն դեպքում, երբ վստահորեն կարող ենք ասել՝ թուրքերը հայերի հետ ավելի շատ պատմական ընդհանրություններ ունեն, քան ադրբեջանցիների:
Թուրքիայի եւ Հայաստանի հակասություններն անվերջանալի են եւ մի երգը ոչինչ չի փոխի: Այնուամենայնիվ, երկու երկրները պետք է հաշտվեն անցյալի ողբերգությունների հետ եւ հարաբերություններ կառուցեն: Որովհետեւ հայեր եւ թուրքերն ավելի շատ պատմական ընդհանրություններ ունեն, քան, հավանաբար, կցանկանային ընդունել:
Նյութը՝ Armtimes.com-ի




















































