Ում տեսահոլովակի հերոսուհին է դարձել Մաշա Մնջոյանը
LIFEBRAVO.am-ը գրում է.
Մայիսը բուռն ամիս է Մաշա Մնջոյանի համար. երգչուհին ավարտում է Երեւանի կոնսերվատորիայի 4-րդ կուրսը, Հայկ Պետրոսյանի հետ համերգներ է ունենում ՀՀ մարզային քաղաքներում եւ պատրաստվում է մասնակցել Շառլ Ազնավուրին նվիրված երեւանյան համերգներին։
BRAVO.am-ի հետ զրույցում Մաշան պատմել է, որ առաջին անգամ կադրում իրեն փորձել է որպես դերասանուհի՝ նկարահանվելով «Ժողովրդական երգիչ 4» նախագծի հաղթող Գրիգոր Միրզոյանի նոր հոլովակում։ Ըստ սյուժեի՝ գլխավոր հերոսուհին է, իսկ նկարահանումն արվել է իր ծննդավայր Գյումրիում.«Գրիգորի հետ ծանոթացել ենք Արցախի զորամասերում ելույթներ ունենալու ժամանակ։ Միասին հաճախ ենք համերգների մասնակցում, մտերիմ ենք նաեւ աշխատանքից դուրս։ Երբ առաջարկեց դառնալ «կլիպի աղջիկ», սիրով համաձայնեցի։ Իմ առաջին փորձն է, դերասանների համեմատ միգուցե շատ եմ թերանում, բայց փորձել եմ հնարավորինս լավ խաղալ»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



