ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես է կազմակերպվել Թեհրանում
INTERNATIONAL NEWSԻրանում ՀՀ դեսպանության աջակցությամբ Թեհրանի «Արարատ» մշակութային միությունում մայիսի 11-13-ը տեղի է ունեցել ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարչական-ժամանակագրական ցուցահանդեսը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ցուցահանդեսին ներկայացվեցին 1988-2016
Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկան Իրանում ՀՀ դեսպանության հյուպատոս Գրիգոր Հակոբյանը, Իրան-Հայաստան համատեղ առևտրի պալատի նախագահ Լևոն Ահարոնյանը և ցուցահանդեսի կազմակերպիչ «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը։



