Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Քանի մանդատ Երևանի ավագանիում կստանան ՀՀԿ-ն, «Ելքը», «Երկիր ծիրանին». ոչ պաշտոնական հաշվարկ

POLITICS

Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով ընտրական գործընթացին մասնակից բոլոր երեք քաղաքական ուժերն ավագանիում մանդատներ կստանան:

Ընտրությունների արդյունքներով 240 հազար 36 ձայն հավաքած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կստանա 46 մանդատ, 71 հազար 731 ձայն հավաքած «Ելք» դաշինքը կստանա 14, իսկ 26 հազար 109 ձայն հավաքած «Երկիր ծիրանի» կուսակցությունը` 5 մանդատ:

Ընտրական օրենսգրքի համաձայն` ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են: 

Մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ընտրական ցուցակին, որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վի ճակահանությամբ:

Եթե ՀՀԿ-ին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը (240 հազար 36) բազմապատկում ենք ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով (65) և արդյունքը բաժանում ենք մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա (336 հազար 899) ստացվում է 46.3 թիվը: Այսինքն, հաշվարկի արդյունքում ՀՀԿ-ն Երևանի ավագանիում ստանում է 46 մանդատ:

Եթե «Ելք» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը (70 հազար 731) բազմապատկում ենք ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով (65) և արդյունքը բաժանում ենք մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա (336 հազար 899) ստացվում է 13.6 թիվը: Այսինքն, «Ելք» դաշինքը հաշվարկի արդյունքում ստանում է 13 մանդատ:

Եթե «Երկիր ծիրանի» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը (26 հազար 109) բազմապատկում ենք ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով (65) և արդյունքը բաժանում ենք մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա (336 հազար 899) ստացվում է, 5.03 թիվը: Ստացվում է, որ «Երկիր ծիրանի» կուսակցությունը ստանում է 5 մանդատ:

Երբ հաշվարկի արդյունքում քաղաքական ուժերին հասանելիք մանդատների թիվը գումարում ենք, ստացվում է 64, սակայն Երևանի ավագանին պետք է ունենա 65 անդամ: Հետևաբար, այստեղ գործողության մեջ է մտնում ՀՀ Ընտրական օրենսգրքի դրույթը, որի համաձայն` մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Տվյալ պարագայում մնացորդների մեծության արդյունքում այդ 1 մանդատը բաժին է հասնում «Ելք» դաշինքին, ով վերջնական հաշվարկի արդյունքում ստանում է 14 մանդատ: 

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris