Վիճաբանություն Ախթալայում
SOCIETYՈստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հոկտեմբերի 6-ին Ախթալա քաղաքի Բարիտ թաղամասի թիվ 42 շենքի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խմբին Կարեն Խ.-ն հաղորդում է տվել, որ վիճաբանության ժամանակ 1990 թ. ծնված Գառնիկ Դ.-ն ձեռքերով եւ ոտքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 23.30-ին, Գառնիկ Դ.-ն հաղորդում է տվել, որ նույն վիճաբանության ժամանակ Կարեն Խ.-ն ձեռքերով եւ ոտքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Կարեն Խ.-ին եւ Գառնիկ Դ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Կատարվում է հետաքննություն:
1
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
2
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc



