Լեհաստանում զորավարժություններ են մեկնարկել ՆԱՏՕ-ի գումարտակի մասնակցությամբ
INTERNATIONAL NEWSՇուրջ 2,5 հազար զինծառայողներ են, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գումարտակը, մասնակցում «Կատվառյուծ» զորավարժություններին, որոնք մայիսի 15-ին մեկնարկել են Լեհաստանի Օժիշե քաղաքում (երկրի հյուսիս-արեւելքի Վարմինսկո-Մազուրսկի վոյեվոդություն): Այդ մասին հայտնել Է PAP գործակալությունը:
«Զինվորները պաշտպանելու են տարածքը, իսկ հրամանատարներն ստուգելու են բազմազգ ստորաբաժանման ղեկավարման եղանակները»,- հայտարարել Է 15-րդ մեքենայացված բրիգադի հրամանատար գեներալ Յարոսլավ Գրոմաձինսկին:
«Վարժանքների ընթացք գումարտակը ենթարկված Է 15-րդ մեխանիզացված բրիգադին, ուստի մենք գումարտակը ղեկավարելու ենք բրիգադի միջոցով»,-պարզաբանել Է նա:
Օժիշեի զինափորձարանում տեխնիկան կօգտագործվի բոլոր այն զորատեսակների կողմից, որոնք մտնում են բրիգադի կազմի մեջ, այդ թվում՝ տանկերի ստորաբաժանումը, հետեւակի մարտական մեքենաներ, ինչպես նաեւ հրետանի եւ հակաօդային պաշտպանության ուժեր:
2016 թվականին Վարշավայում կայացած գագաթնաժողովում դաշինքը որոշում ընդունեց Լատվիայում, Էստոնիայում եւ Լեհաստանում այս երկրների խնդրանքով բազմազգ գումարտակներ տեղակայել ռոտացիայի հիման վրա: Այդ ժամանակ Էլ որոշվեց, որ Լատվիայում տեղակայված գումարտակի զորակազմի միջուկը կներկայացնի Կանադան, Լիտվայում՝ Գերմանիան, Էստոնիայում՝ Մեծ Բրիտանիան, իսկ Լեհաստանում՝ ԱՄՆ-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Unibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual Bonds
2
Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Inves...
3
The results of the second Junius financial literacy competition have been summarized
4
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
5
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...



