«Մրցույթում ավելի շատ տեղ էին տալիս իմ հասակի մոդելներին». Մերի Հակոբյանը՝ միջազգային մրցույթում հաղթելու մասին. Tert.amLife
LIFETert.amLife-ը գրում է.
Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017 միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող դերասանուհի և մոդել Մերի Հակոբյանը: Նա արժանացել է «լավագույն մարմին» և «միս ֆոտոգենիզմ» տիտղոսներին։ Տղաներից հաղթող է ճանաչվել Գանայի ներկայացուցիչը։ Tert.am Life–ը կապ հաստատեց Մերի հետ, վերջինս պատմեց իր տպավորությունների և առօրյայի մասին։
«Մեր առօրյան գերծանրաբեռնված էր։ Շատ քիչ էինք քնում, և վաղ առավոտից սկսում էին մեր դասընթացներն ու պարապմունքները։ Գրեթե հանգստի ժամանակ չէինք ունենում։ Չեմ կարող ասել, որ չեմ մտածել հաղթանակի մասին։ Բայց չէի կարծում, որ ես կլինեմ հաղթողը։ Այս ոլորտում ես սկսնակ եմ նմանատիպ մեծ հաջողությունն իսկապես անսպասելի էր։ Ինձ համար կրկնակի հաճելի էր, երբ իմ մրցակիցները պրոֆեսիոնալ մոդելներ էին, բայց ես ստացա գլխավոր մրցանակը»,– ասաց Մերին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Վերջինս նշեց, որ մրցույթին մասնակցող բոլոր աղջիկների հետ էլ լավ հարաբերություններ է ունեցել։ «Ներքին կոնֆլիկտներ չեն եղել մասնակիցների մեջ։ Ամեն դեպքում իմ հանդեպ նման բան չեմ զգացել։ Բոլոր աղջիկներն էլ շատ դրական էին։ Գրեթե բոլորի հետ հասցրել եմ մտերմանալ։ Փոքրիկ խոչընդոտներ մրցույթի ժամանակ եղել են, որոնք շատ հեշտ և արագ հարթվել են»,– հավելեց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



