Հայտնի են ընտրությունների նախնական տվյալները. «Ելք»՝ 21%, ՀՀԿ՝ 71,25%, «Երկիր Ծիրանի»` 7.75%
POLITICSՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրեց երեկ կայացած Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները բոլոր՝ 474 տեղամասերից ստացված տվյալների հիման վրա։
Ըստ ԿԸՀ նախնական արդյունքների՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
«Ելք» կուսակցությունների դաշինքը ստացել է ձայների 21%-ը (70 731 քվե),«Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 7.75% (26 109 քվե), իսկ առաջատարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է ձայների 71.25%-ով (240 036 քվե):
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում էին «Ելք» կուսակցությունների դաշինքը, «Երկիր Ծիրանի» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունները։ Երևանի քաղաքապետի թեկնածուները երեքն են՝ Տարոն Մարգարյան (ՀՀԿ), Նիկոլ Փաշինյան («Ելք»), Զարուհի Փոստանջյան («Երկիր Ծիրանի»)։
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



