Գրանցված միջադեպերը չեն կարող ստվերել ընտրությունները. Աշոտյան
POLITICSԳրանցված միջադեպերը տհաճ են, մենք ցավ ենք ապրում դրանց համար, բայց այդ միջադեպերը չեն կարող ստվերել ընտրությունների ընթացքը։ Այդ մասին ՀՀԿ շտաբում կայացած մամուլի ասուլիսում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Աշոտյանը սկսեց հերքել լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե ընտրակաշառք է բաժանվել։ «Ներկայացված տեսանյութում արձանագրված էր գումարով մարդ, եւ ոչ թե գումար բաժանելու դեպք»,- ասել է Աշոտյանը։ Խոսելով «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի վրա կատարված հարձակման մասին՝ Աշոտյանն ասել է, թե իրենք ցավում են այդ միջադեպի համար, ներողություն են խնդրել լրագրողից։
Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպին՝ Աշոտյանը այն գնահատել է որպես ՀՀԿ աշխատանքը խոչընդոտելու դեպք ընդդիմադիր թեկնածուի կողմից։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



