Ինչպես ազատվել ավելորդ կիլոգրամներից հասարակ խնձորի քացախի օգնությամբ
LIFEMed.tert.am-ը գրում է.
Հաճախ թվում է, թե ավելորդ կիլոգրամները կուտակվում են նույնիսկ ոչինչ չուտելու դեպքում: Նման դեպքերում մարդկանց թվում է, թե բոլոր ջանքերն ապարդյուն են լինում, ինչը ստիպում է նրանց հուսալքվել են: Սակայն կան փորձված միջոցներ, որոնք նպաստում են քաշի արագ նվազմանը:
Ամերիկացի բժիշկ Ջարվիս, ով հայտնի է բուժման բնական մեթոդների հանդեպ իր տածած սիրով, երկար տարիներ ուսումնասիրել է ժողովրդական բժշկության մեթոդներն ու արդյունքում առանձնացրել դրանցից ամենաարդյունավետներն ու ոչ արդյունավետները:
Ջարվիսը նշում է, որ խնձորի քացախ ամենաօգտակար ու արդյունավետ բաղադրիչներից է: Նա հավատում է, որ այն օժտված է հզոր ուժով և կարող է օգնել ազատվել ազատվել ավելորդ կիլոգրամներից, ինչպես նաև վերականգնել առողջությունը, կարգավորել նյութափոխանակությունն ու երիտասարդացնել ներքին օրգանները:
Ինչպես կիրառել խնձորի քացախը
Բաղադրությունը.
· 1 բաժակ ջուր (ցանկալի է ֆլտրած, սակայն չեռացրած),
· 2 թ.գ. խնձորի քացախ,
· 1 ճ.գ. մեղր,
· մի պտղունց սոդա:
Պատրաստման եղանակը.
Հարկավոր է բոլոր բաղադրիչները լավ խառնել, որպեսզի ստացվի ակտիվ թշշացող ըմպելիք: Սա խնձորի քացախի կիրառման ամենից անվնաս եղանակն է, որը կարելի է օգտագործել նույնիսկ բարձր թթվայնության դեպքում, քանի որ սոդան չեզոքացնում է քացախաթթուն՝ միևնույն ժամանակ պահպանելով օգտակար միկրոտարրերը:
Խնձորի քացախով ջուրը բուժում է ավելորդ քաշով տառապող մարդկանց մոտ առկա հիմնական խնդիրը: Այն բարենպաստ ազդեցություն է ունենում արյան կազմի վրա, կարգավորում է էրիթրոցիտների արտադրությունը և արյան շրջանառությունը:
Գիրության հակում ունեցող բոլոր մարդկանց մոտ սովորաբար արյան շրջանառութոյւնը դանդաղած է լինում և հանդիպում է անեմիա: Թուլությունը, գլխապտույտներն ու առատ քրտնարտադրությունը ավելորդ կիլոգրամներ ունեցող մարդկանց մոտ հաճախ նկատվող ախտանշաններից են: Խնձորի քացախը բարելավում է արյան վիճակը և արագացնում ու կարգավորում է մարսողությունը: Դրական արդյունքներն ակնհայտ կլինեն ընդամենը երկու շաբաթից:
Օրգանիզմի բոլոր համակարգերի աշխատանքը կարգավորելու համար հարկավոր է այս ըմպելիքի մի բաժակը խմել առավոտյան սոված փորին, իսկ երկրորդը՝ երեկոյան՝ ընթրիքից մոտ 30 րոպե առաջ:
Այս ըմպելիքը խմելու դեպքում հարկավոր է կարգավորել նաև սննդակարգը և հրաժարվել հացաբուլկեղենից ու քաղցրավենիքից: Կարելի է ուտել հնարավորինս շատ մրգեր ու բանջարեղեն: Հատկապես օգտակար են հում գազարն ու խնձորը, որոնցով կարելի է աղցաններ պատրաստել:
Հարկ է հիշել, որ քացախը չի այրում ճարպերը: Այն օգնում է բուժել օրգանիզմը և կարգավորում է ներքին օրգանների աշխատանքը, ինչի շնորհիվ ածխաջրերն ավելի ակտիվորեն են յուրացվում և չեն կուտակվում ճարպաշերտերի տեսքով:
Այս ըմպելիքը շատ արդյունավետ է ցածր կալորիականությամբ դիետայի հետ համատեղելու դեպքում, քանի որ այդ դիետան կօգնի արագ ու անցավ ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ առանց օրգանիզմին վնաս հասցնելու:



