Քաշքշուկ Տարոն Մարգարյանի շտաբում. ոստիկանները ուժով դուրս հանեցին Փոստանջյանին. բերման են ենթարկել նրա դստերը
POLITICSԵրեւանի Ավան թաղամասում գտնվող քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբում քիչ առաջ քաշքշուկ է տեղի ունեցել: Ոստիկաններն ուժով դուրս են հանել քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին, որն այնտեղ էր՝ պահանջելով բացել դարակները, որտեղ ընտրակեղծարարության վերաբերյալ փաստեր կան:
Ոստիկանության աշխատակիցները փորձել են բռնի ուժով բերման ենթարկել «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդին, սակայն, չկարողացան. դրա փոխարեն բերման են ենթարկել նրա դստերը:
Զարուհի Փոստանջյանի խոսքով, իրեն բռնությամբ դուրս են հանել շտաբից, որ կարողանան վերացնել այդ փաստերը:
Այս պահին շտաբի տարածքը հսկում են մեծ թվով ոստիկաններ: Ըստ Փոստանջյանի եւ նրա համախոհների՝ ներսում նաեւ շտաբի աշխատակիցներ կան: Ոստիկանները պնդում են՝ ներսում միայն իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են:
Լարված իրավիճակը շտաբի տարածքում շարունակվում է:



