Տարոն Մարգարյանը քվեարկեց հանուն Երեւանի, հանուն ավելի լավ ու բարեկարգ մայրաքաղաք ունենալու
POLITICSԱվան վարչական շրջանի թիվ 01/19 ընտրական տեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանն ընդգծեց, որ քվեարկել է հանուն Երեւանի, հանուն ավելի լավ ու բարեկարգ մայրաքաղաք ունենալու: Տարոն Մարգարյանը շնորհակալություն հայտնեց նաեւ լրատվամիջոցներին, Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում լավ աշխատանքի եւ օպերատիվ լուսաբանման համար: «Քարոզարշավի ընթացքում ես առիթ չեմ ունեցել ասելու, հիմա այդ առիթը կօգտագործեմ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել լրատվամիջոցներին այս ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար»,-ասաց նա:
Երեւանի քաղաքապետը համոզմունք հայտնեց, որ քարոզարշավի ընթացքում կարողացել են երեւանցիներին ներկայացնել մայրաքաղաքի առաջիկա հինգ տարիների զարգացման ծրագիրը:
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է ժամը 08:00-ից: Մայրաքաղաքի 474 ընտրական տեղամասերում քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն, որից հետո տարածքային ընտրական հանձնաժողովներում կսկսվի ձայների հաշվարկը: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է երեք քաղաքական ուժ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և «Ելք» կուսակցությունների դաշինքը: Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորում է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյա նը, «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակը՝ Զարուհի Փոստանջյանը, իսկ «Ելք» դաշինքի՝ Նիկոլ Փաշինյանը:



