Վիգեն Սարգսյանին դուստրն «օգնեց» քվեարկելիս. Նախարարը բարեփոխումներ է ուզում քաղաքում (լուսանկար)
POLITICSNews.am-ը գրում է.
Երեւանի թիվ 9/47 ընտրական տեղամասում քիչ առաջ իր ընտրությունը կատարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նախարարն ընտրության էր եկել կնոջ եւ 2 դուստրերի հետ: Դուստրերից մեկը նախարարին «օգնեց» քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցել:
Լրագրողների հետ զրույցում Վիգեն Սարգսյանը նշեց, որ Երեւանի ներկայիս տեսքը իրեն դուր է գալիս, սակայն ցանկանում է, որ որոշ բարեփոխումներ տեղի ունենան.
«Մեր քաղաքը շատ գեղեցիկ է, սակայն ես կուզենամ, որ ավելի շատ լինեն քաղաքում կանաչապատ տարածքները»:
Նշենք, որ մայիսի 14-ին երեւանցիները ավագանի են ընտրում։ Ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ։
«Ելք» դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նրան հաջորդում են Արայիկ Հարությունյանն ու Դավիթ Խաժակյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում



