Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Գնչուական աստղագուշակ, որը կարող է որոշել Ձեր ճակատագիրը

LIFE

Գնչուները հայտնի են իրենց գուշակություններով։ Esotericblog.ru-ն գրում է, որ նրանք նաև սեփական աստղագուշակն ունեն, որով որոշում են մարդու ճակատագիրն ու բնավորության գծերը։ Գնչուական աստղագուշակում 12 նշան կա, որոնցից յուրաքանչյուրը ներառում է որոշակի ժամանակ։

Գավաթ՝ 21.01-19.02։ Այս ընթացքում ծնված մարդիկ վճռական չեն, տատանվում են և երկար ժամանակ մտածում են՝ մինչև որևէ միտք իրականության վերածելը։ Հակված են գործերը թողնել անավարտ վիճակում՝ չնայած ի ծնե օրիգինալ են և ստեղծագործ։ Այս մարդիկ նրբորեն զգում են ներդաշնակությունը հարաբերություններում, երազում են երջանկացնել շրջապատին։ Նրանց դեպքում նկատվում է նաև ավելի շատ ծախսելու սովորություն, քան նրանց թույլ են տալիս եկամուտները։

Կնգուղ՝ 22.02-20.03։ Արտաքին աշխարհի հետ փոխհարաբերություններում բավական կասկածամիտ են, հանգիստ, լուրջ։ Կարողանում են գտնել նվիրված և անկեղծ ընկերների, ովքեր պատրաստ են նրանց օգնություն ցուցաբերել կարիքի ժամանակ կամ աջակցել անհանգստության ու տխրության պահերին։ Պարբերաբար ֆինանսական դժվարություններ են ունենում, բայց արագորեն լուծում են դրանք։ Աշխատանքում վճռական են և նախաձեռնող։

Դաշույն՝ 21.03-20.04։ Բավական պրակտիկ են, նախանշված ճանապարհին ժամանակ չեն կորցնում, միշտ արագ ու ուղիղ շարժվում են դեպի իրենց նպատակը։ Ինտուիցիան լավ է զարգացած, այս մարդիկ հաջողակ են ազարտային խաղերում։ Մրցակցության սիրահար են, միշտ շարժվում են առաջ՝ դեպի սեփական նպատակները, բայց հակված են իմպուլսիվ, երբեմն՝ նաև ագրեսիվ քայլերի։ Կարողանում են լավ տնօրինել գումարը, հրաշալի ադմինիստրատորներ են։

Պսակ՝ 21.04-20.05։ Հարամարավետության ու շքեղության սիրահարներ են, կարծում են, որ իրենց համապատասխանում է միայն լավագույնը։ Միևնույն ժամանակ՝ հակված չեն վատնելու գումարը։ Աներեր համառություն ունեն։ Համառ են կամակորության աստիճանի, ինչը երբեմն կարող է առաջացնել շրջապատի դժգոհությունը, սակայն հիմնականում առաջացնում է հիացմունք նրանց ձեռքբերումների նկատմամբ։ Հազվադեպ են սպասում, որ բարեկեցությունն իրենց բաժին կընկնի երկնքից, այդ պատճառով էլ շարժվում են առաջ, զարգացնում իրենց գործը։ Արդյունքում՝ գործադրված ջանքերը միշտ հաջողություն են բերում և անձնական աճ։

Մոմակալ՝ 21.05-20.06։ Երբեք սառն անտարբերություն չեն ցուցաբերում։ Ջերմ են, ուրախ, սիրված շրջապատի կողմից, ինչի մասին շատ լավ գիտեն։ Կարող են անշահախնդիր և առատաձեռն թվալ, սակայն սա՝ միայն առաջին հայացքից։ Իրականում խելամիտ են, հասկացող, ինչը մյուսների մոտ հիացմունք է առաջացնում։ Մինչև գումար ծախսելը նախընտրում են որոշակի չափի գումար հավաքել։ Երբեմն խնայելու ձգտումը չափազանցված է լինում, և նրանք կարող են ժլատ դառնալ։

Անիվ՝ 21.06-21.07։ Այս նշանի տակ ծնվել են այն մարդիկ, ովքեր ենթարկվում են զգացմունքներին ու իմպուլսներին։ Փոփոխական են, անկայուն, իսկ զգայունությունը կարող է վերածվել խոցելիության։ Ավելի շատ հակված են երազանքների, քան պրակտիկ գործողությունների։ Լուռ պահապաններ են։ Կարողանում են կենտրոնացնել սեփական ուշադրությունը։ Հավաքվածությունն ու կենտրոնանալու կարողությունը նրանց հնարավորություն են տալիս կենտրոնանալ խնդրի վրա, կարող են ղեկավար պաշտոններ զբաղեցնել, առանձնանալ բարձր արտադրողականությամբ։

Աստղ՝ 22.07-22.08։ Գրավիչ ու հմայիչ աստղերը ձգտում են օգտագործել այդ բնատուր կարողությունը։ Կյանքի անհաջողությունների և ճանապարհին հանդիպող դժվարությունների դեմ նրանց զենքը սեփական փայլն ու կենսակերպն են։ Նրանք իսկական հաջողակներ են։ Հաջողությունը մշտապես ուղեկցում է նրանց։

Զանգ՝ 23.08-22.09։ Նրանց բնորոշ են նրբությունն ու բարությունը։ Ռեալիստական հայացքներ ունեն, ծայրահեղ աշխատասեր են, ովքեր հաճախ հասարակության շրջանում մեծ կշիռ են ունենում։ Նրանց հատուկ են զրուցակցին ուշադիր լսելու կարողությունը և քննադատական նկատառումներ անելու հատկությունը՝ չնայած նրանք հաճախ չափազանց պահանջկոտ են շրջապատի նկատմամբ։ Գումարն օգտագործում են իրենց ինքնավստահ և պաշտպանված զգալու համար և հաճախ բավական երկար մտածում են, նախքան կոմերցիոն գործարքներ կնքելը և բանակցություններ սկսելը։

Մետաղադրամ՝ 23.09-22.10։ Հրաշալիորեն կարողանում են շփվել մարդկանց հետ։ Շատ լավ գիտեն՝ ինչպես է հարկավոր լուծել խնդիրները, որոնք հայտնվում են իրենց կյանքում, միշտ լի են լավատեսությամբ, որը կիսում են շրջապատի հետ։ Խելամիտ են, ռացիոնալ։ Մեծ տեղ են տալիս այն անձանց հոգեկան և ֆիզիկական հատկություններին, ում հետ փոխգործակցության մեջ են։ Գործնական և նախաձեռնող մարդիկ են, ովքեր կարողանում են բանակցություններ վարել, և արդարության լավ զգացում ունեն։

Երկար դաշույն՝ 23.10-21.11։ Գնչուներին երկար դաշույնը նվիրում են՝ որպես պատանեկության ավարտի նշան։ Այդ պատճառով էլ այն հաճախ կապվում էր անցյալի մահվան և որևէ նոր բանի սկզբի հետ։ Այս նշանի ազդեցության ներքո ծնվում են խորհրդավոր և ուժեղ մարդիկ, ովքեր ամուր բնավորություն ունեն, որը բոլորի հիացմունքն ու հարգանքն է առաջացնում։ Տրամաբանող մարդիկ են, ովքեր հստակ ընկալում և նկատում են։

Կացին՝ 22.11-21.12։ Ռիսկի դիմող մարդկանց նշանն է։ Նրանք մշտապես արկածներ են որոնում։ Վստահորեն դիմավորում են յուրաքանչյուր նոր օր՝ ցուցադրելով ազատության նկատմամբ անզուսպ ձգտումը։ Նրանց հատուկ է արագ աշխատող և հստակ միտքը։ Պրակտիկ են և տրամաբանող, ինչն այս նշանի ներկայացուցիչներին թույլ է տալիս ցանկացած իրավիճակում և մթնոլորտում իրենց հանգիստ զգալ։ Համարվում են վստահելի մարդիկ։

Պայտ՝ 22.12.20.01։ Նրանց հատուկ է անզուսպ էնտուզիազմը։ Համարվում են նվիրված և վստահելի մարդիկ, ովքեր միշտ պատրաստ են օգնության գալ։ Համառ են, ձգտում են բացարձակ կատարելության հասնել ամեն ինչում։ Որպես կանոն՝ անվախ են և հանդուգն, ովքեր շատ բաների են պատրաստ, այդ թվում՝ ռիսկի դիմելու։ Հաճախ են շատ բան ստանում կյանքից, բայց նաև շատ բան կորցնում են։ Որպես կանոն՝ բավական հաջողակ են աշխատանքում, քանի որ կարողանում են առանց դադարի համառ աշխատել։ Միշտ գտնում են սեփական նախագծերն իրականացնելու ճանապարհներ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy