Քաղաքացին հարվածել է դիտորդ Վարդգես Գասպարիի տեսախցիկին. մանրամասներ
POLITICSՄոտ մեկուկես ժամ է՝ մեկնարկել է Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությունը, արդեն գրանցվել են միջադեպեր: Այսպես, 9/23 քաղաքացին հարվածեց դիտորդ Վարդգես Գասպարիի տեսախցիկին: Մենք փորձեցինք զրուցել Վ. Գասպարիի հետ, նա նշեց, որ այժմ հաղորդում է պատրաստում, ավելի ուշ մանրամասներ կհաղորդի։
Ավելի ուշ մեզ հետ զրույցում Վարդգես Գասպարին հայտնեց, որ մինչ այս պահը 10-15 դեպք է արձանագրել թիվ 9/22 եւ 9/23 տեղամասերում: Դրանցից կոպտագույնը եղել է 9/23 տեսախցիկին հարվածելը. «Ես նրան նկարահանում էի որպես կողմնակի անձ տեղամասում, ինքը երեւութապես ինչ-որ բեյջ ուներ, որի չափերից կարելի էր ենթադրել, որ դիտորդի բեյջ է, բայց չէր ուզում, որ իրեն նկարահանեի, նա խփեց ու փախավ:
Դրանից հետո նույն տեղամասում տեխնիկական սարքի պատասխանատուներից մեկը, ում նույնպես նկարահանում էի եւ չէր ցանկանում նկարվել, նույնպես բողոքեց, հարվածեց տեսախցիկին, հետո պահանջեց ինձ հանել դուրս, հետո հանձնաժողովի նախագահը չհամաձայնեց, ես այնտեղ մնացի, ես գրանցեցի այդ դեպքերը մատյանում, բայց, այնուամենայնիվ, ոչ մի հետեւանք չունեցան, հիմա «Իրավունքի Եվրոպայի» գրասենյակում այս երկու դեպքով հաղորդագրություն ենք ներկայացնում, մինչեւ մյուս դեպքերը՝ դիտորդի աշխատանքը խոչընդոտելը ԿԸՀ ներկայացնելը»:
Նյութը ` hraparak.am-ի



