Ադրբեջանում զանգվածային ծեծկռտուքի ժամանակ ծեծել են գյուղապետին
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի Բեյլագանյան շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել գյուղի բնակիչների ու գյուղապետի միջեւ։
Report-ի փոխանցմամբ, վեճը սկսվել է հողատարածքի պատճառով։ Գյուղացի Ռասիմ Ալիեւը դիմել է համապատասխան մարմիններին ու բողոքել, որ իրեն պատկանող հողատարածքը ապօրինաբար յուրացրել են համագյուղացիները։ Գյուղապետի ու գյուղացիներից մեկի միջեւ այդ հարցի շոււրջ վեճ է սկսվել։
Վեճը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի՝ գյուղապետ Աֆղան Բաշիրովի, նրա եղբայր Անար Բաշիրովի, հողատարածքը ապօրինաբար յուրացրած եղբայրներ Բահրամ Նոֆարիու Մուբարիզ Աբդուլաեւի ու հողի օրինական սեփականատեր Ռասիմ Ալիեւի , նրա եղբոր ու զարմիկի միջեւ։ Արդյունքում մի քանի մարդ մարմնական վնասվածքներ է ստացել։ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



