Նովոսիբիրսկում երկրորդ դասարանցիները սվաստիկայի նշանով դիմակներով փորձել են պատուհանից գցել համադասարանցուն
INTERNATIONAL NEWSՆովոսիբիրսկում N146 դպրոցի երկրորդ դասարանի աշակերտները կապել են իրենց համադասարանցի աղջկան ու փորձել նրան նետել դպրոցի երկրորդ հարկի պատուհանից, նաեւ այրել աղջկա մազերը, հայտնում է «ՆԳՍ․Նովոստին»՝ վկայակոչելով տուժածի մորը, որը օգնության համար դիմել էր լրագրողներին։ Ոստիկանությունում հայտնել են , որ ստուգում են տվյալ տեղեկությունը։
Աղջկա ծնողները դպրոցի տնօրենին դիմում եմ գրել ու պատմել, որ մայիսի 5-ին իրենց դուստրը տուն է եկել ու ասել, որ համադասարանցիները քիչ էր մնում իրեն գցեին պատուհանից։ Աղջկա խոսքով, դասամիջոցին նա դասարանում մենակ էր մնացել ու հանկարծ նստարանների տակից սկսել են դուրս գալ տղաներ, նրանք դիմակներով էին՝ հավանաբար տղամարդկանց գուլպաներից պատրաստված, «սվաստիկայի պատկերով», նշվում է դիմումում։ «Դիմակավոր տղաները աղջկան գցել են գետնին, արագ կապկպել նրան ինչ -որ ամուր պարանով, ձեռքերը դեպի ներքեւ, մարմնին կպած, այնուհետեւ կտորով կապել աչքերը, բերանը ու ոտքերը դեպի առաջ տարել դեպի բաց պատուհանը»,- ասվում է դիմումում։
Աղջկա խոսքով, արդեն պատուհանի մոտ իրեն հաջողվել է ազատել ձեռքերը, նա սկսել է ինչ -որ առարկաներ վերցնել ու հարվածել տղաների ձեռքերին, որից հետո նա պատշգամբից հատակին է ընկել ու վնասել մեջքը։ Երբ աղջիկը աչքերի վրայից հանել է կապը, տեսել է, որ տղաներից մեկը կրակայրիչով իրեն է մոտենում ու փորձում է այրել նրա մազերը, բայց աղջիկը կարողացել է կողքին դրված բաժակից ջուրը լցնել տղայի վրա, ու նրա ձեռքից գետնին գցել կրակայրիչը։ Հենց այդ պահին էլ դասի զանգը հնչել է ։
Աղջկա ծնողները նաեւ գրել էին, որ իրենց դստեր խոսքով մի քանի օր առաջ նրա համադասարանցիները նույն բանն էին փորձել անել իրենց դասարանից մեկ այլ աղջկա հետ։



