Իրաքի ԶՈւ-ում հույս ունեն Մոսուլն ազատագրել մայիսի 27-ին
INTERNATIONAL NEWSԻրաքի Զինված ուժերը հույս ունի «Իսլամական պետություն» խմբավորումից Մոսուլի ազատագրման գործողությունն ավարտել մինչեւ Ռամադանի սկսվելը, որն այս տարի համընկել է մայիսի 27-ին: Այս մասին հայտարարել է Իրաքի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օսման ալ-Հանիմին, փոխանցում է Euronews-ը:
Մոսուլի գրոհը շարունակվում է 2016 թվականի հոկտեմբերի 17-ից: Մարտի սկզբից քաղաքի արեւմտյան հատվածը, որտեղ շարունակում են պաշտպանվել ԻԼԻՊ-ի գրոհայինները, լիակատար շրջապատման մեջ է: Ներկայումս կառավարության վերահսկողության տակ է արեւմտյան Մոսուլի գրեթե երեք քառորդ մասը:
Գոծողության մեկնարկից ի վեր քաղաքը, որի բնակչությունը մինչեւ հակամարտության սկսվելը կազմել է 1,5 մլն մարդ, լքել է մոտ 500 հազար բնակիչ: Նրանց տեղակայում են ժամանակավոր ճամբարներում:
Քաղաքում է մնացել մոտ կես միլիոն մարդ: Ռմբակոծությունների հետեւանքով զոհված խաղաղ բնակիչների թիվը դեռեւս հաստատված չէ:



