Այսօր իր ծննդյան տարեդարձն է նշում դերասանուհի Քրիստինա Եղոյանը
LIFEԱյսօր իր ծննդյան տարեդարձն է նշում «Ֆուլ հաուս» սիթքոմի դերասանուհի Քրիստինա Եղոյանը: Մատուցողուհի Զառայի կերպարում դերասանուհին սիրվեց առաջին իսկ սերիայից: Թեթև, ժպտերես, ինտելեկտով առանձնապես չփայլող այս պոզիտիվ կերպարով Քրիստինան կարողացավ գրավել հայ հեռուստադիտողին այնպես, որ այժմ սիթքոմն առանց Զառայի ու Ռուբոյի դիալոգների դժվար է պատկերացնել: Իսկ իրական կյանքում դերասանուհին սիրում է կարդալ, հետաքրքրվում է երաժշտությամբ:

Շնորհավորելու և տոնական օրվա հետ կապված պլաններից խոսելու համար BlogNews.am-ը խոսել է դերասանուհու հետ. «Շնորհավորանքներ ստացել եմ ողջ գիշերվա ընթացքում։ Ժամը 12-ին նշել եմ ընկերներիս հետ, նրանք շատ գեղեցիկ կերպով շնորհավորեցին, հետո բոլորս միասին գնացինք իմ տուն, որտեղ սպասում էին մյուս ընկերներս։ Նրանց շնորհիվ շատ գեղեցիկ օր եմ ունեցել: Հիմա էլ արթնացել եմ լավ տրամադրությամբ, բայց դեռ հստակ չեմ պլանավորել, թե ինչպես եմ նշելու տարեդարձս: Համենայն դեպս, այս տարի ստացվել է այնպես, որ ծննդյանս օրն ինձ համար աշխատանքային է լինելու»:

Նշենք, որ սիրված դերասանուհին այսօր նշում է իր ծննդյան 24-րդ տարեդարձը:





