Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Տանը խոզ էին պահում

SOCIETY

Գարշահոտ Եվրոպան շարքից

Սկիզբը կարդացեք այստեղ

Ինչպես ողջ Եվրոպայում, այստեղ էլ չկար կոյուղի: Գերմանական հարուստ տներում փոս էին փորում տան տակ, ուր լցվում էր կեղտն ու մեզը, և ծածկում էին գերաններով: Սովորաբար դա լինում էր գլխավոր սրահի տակ: Պատմությունը մեզ է հասցրել մի տխուր դրվագ, որը կատարվել է 1183 թվականին, Էրֆուրտյան դղյակում: Կայսր Ֆրիդրիխ І հրավերով այստեղ խորհրդակցության էին հավաքվել բազմաթիվ իշխաններ, ասպետներ և դաշնակիցներ: Գլխավոր սրահի հատակի հեծանները , որ քայքայվել էին խոնավությունից ու կեղտաջրերի գոլորշիացումից, չդիմանալով նրանց ծանրությանը` փլվեցին և բարձրաստիճան իշխանավորներն ու հյուրերը հայտնվեցին հարյուրավոր տարիներ այստեղ հավաքված կեղտի ու մեզի կիսահեղուկ զանգվածի մեջ: Փրկվածները համոզված էին, որ ինչ որ գաղտնի ուժ հանկարծակի փլեց հատակը և ութ իշխաններ, տասնյակ ազնվականներ, հարյուրից ավելի ասպետներ և բազմաթիվ ծառաներ ու սպասավորներ դաժանորեն խեղդվեցին դղյակի նկուղում: Կայսր Ֆրիդրիխ І Բարբարոսային հաջողվեց փրկվել բռնվելով պատուհանագոգից: Այնտեղից նրան պարանով վեր բարձրացրին:

Հետագա երեք հարյուր տարիների ընթացքում համարյա ոչինչ չփոխվեց Գերմանական կայսրությունում, և Ֆրիդրիխ ІІІ (1440 — 1493) քիչ էր մնում կրկներ իր նշանավոր նախնու ճակատագրը: Ահա ինչ է հավաստում Պատմությունն այդ մասին. «ХV դարի վերջին Ռայտլինգ քաղաքի բնակիչները համոզում էին Ֆրիդրիխ ІІІ չայցելել իրենց քաղաք, բայց նա չլսեց և քիչ էր մնացել ձիու հետ միասին խեղդվեր կեղտի մեջ»: Կեղտը բոլոր քաղաքների գլխավոր խնդիրն էր: Քաղաքամերձ գյուղերից այստեղ բնակության էին գալիս շատ գյուղացիներ, իրենց հետ բերելով ընտանի անասուններ և թռչուններ: Վերջիններս ազատ զբոսնում էին փողոցներում ու հրապարակներում, աղտոտելով շրջակայքը: Գյուղացիական սովորությամբ աղբն ու կեղտը լուսամուտներից փողոց էին թափում: Գարշահոտություն էր կանգնած օդում: Աղբն ու կեղտը պղտոր հորձանքով հոսում էին փողոցներով: Հեշտ չէր սայլով անցնել և չխրվել կեղտի մեջ: Խաչմերուկներում և անցումների մոտ քայլի հեռավորությամբ մեծ քարեր կամ գերաններ էին գցում փողոցն անցնելու համար: Բայց երբեմն դրանք էլ չէին օգնում: Շատ դժվար էր հատկապես գարնան անձրևառատ եղանակին: Մեզ հասած տարեգրությունների համաձայն հենց այդ ժամանակ հայտնվեցին քաղաքաբնակների «գարնանային կոշիկները»` դրանք երկար փայտե ձողեր էին, որոնց վրա գետնից 50 – 60 սմ բարձրության վրա մեխում էին կոթուններ և այդ կոթունների վրա կանգնած, ձողերը թևերի տակ, շրջում էին փողոցներում, խուսափելով կեղտոտվելուց: Գերմանիայում ստեղծված այս փայտե հարմարանքները այնքան լայն տարածում գտան Եվրոպայում, որ Ֆրանսիայում ու Բելգիայում մրցումներ էին կազմակերպվում դրանցով:

Ֆրիդրիխ І հետ կատարված արկածը, որի հետևանքով վերջինս քիչ էր մնացել խեղդվեր կեղտափոսում, չէր կարող տեղի ունենալ գերմանական խոշոր քաղաքներից մեկում` Նյուրենբերգում, քանի որ դեռևս ХІV դարում քաղաքագլուխը «քաղաքի օդը մաքուր պահելու» ձևակերպմամբ հրաման արձակեց քաղաքացիներին արգելել խոզերը պահել փողոցներում: Եվ ինչ եք կարծում, ուր տարան նրանք խոզերին, ճիշտ գուշակեցիք` բնակարանները:

Գերմանական որոշ դղյակներում երբեմն փորձեր էին անում կառուցել զուգարաններ` նույնիսկ ջրալվացմամբ: Օրինակ` Բուրգ Էլց ամրոցում միջնադարում զուգարան էր կառուցվել կողային կլոր աշտարակում: Վերևում մեծ տարողություններ էին դրված, որոնք լցվում էին անձրևաջրով և փականները բացելով ջուրը լվանում տանում էր աղբն ու կեղտը: Բայց եթե տարին երաշտ էր…

Քաղաքով անցնող գետերի ափին կանգնել չէր լինում գարշահոտությունից: Դրա համար էլ այդ գետերը Ֆրանսիայում անվանում էին «Կեղտոտ», իսկ Գերմանիայում «Գարշահոտ»:

Միայն 1899 թվականին կազմակերպվեց «Ժողովրդական բաղնիքների գերմանական միություն», որի լոզունգն էր «Ամեն գերմանացուն բաղնիք ամեն շաբաթ»: Սկզբում մաքրության ջատագովներին քիչ էին աջակցում: Այդ է հաստատում թեկուզ այն փաստը, որ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ ողջ Գերմանիայում կային ընդամենը 224 բաղնիք, մինչդեռ միայն Բեռլինում գործում էին ութ հավաքատեղիներ անասունների համար:

Շարունակելի

Հայկազ Մարգարյան, Armenia24.info

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League