ՀՀԿ-ն նոր խորհրդարանում պաշտոնների բաշխման վերաբերյալ վերջնական որոշումը կներկայացնի մայիսի 17-ին
POLITICSՀայաստանի Հանրապետական կուսակցությունը նոր խորհրդարանում պաշտոնների բաշխման վերաբերյալ որոշումը հանրությանը կներկայացնի Ազգային ժողովի առաջին նիստից մեկ օր առաջ` մայիսի 17-ին: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Մենք որոշել ենք այդ հարցը վերջնական քննարկել և արդյունքները ձեզ ներկայացնել մայիսի 17-ի երեկոյան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀԿ խոսնակը:
Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ հարցը նախ քննարկելու են կուսակցության գործադիր մարմնի, այնուհետև` խորհրդի նիստում:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



