Հայաստանյան ստոմատոլոգիան համաքայլ է եվրոպականին. օրթոդոնտի կարծիք
SOCIETY«Դենտեքս Արմենիա» կլինիկայի բժիշկ–օրթոդոնտ Անի Մամյանը, ով թեկնածուական գիտական աշխատանք կատարելու ժամանակ որպես հետազոտության թեմա էր ընտրել Լեռնային Ղարաբաղում ատամնածնոտային անոմալիաների տարածվածությունն ու դրա կանխարգելման ուղիները, և այնուհետև 3,5 տարի աշխատել Ստեփանակերտի «Դենտեքս»–ում, Past.am-ի հետ զրույցում նշեց, որ ղարաբաղյան և հայաստանյան ատամնաբուժության ոլորտում առկա միակ մեծ տարբերությունը Արցախում մասնագետների պակասն է: Ասում է, որ աշխատում են այնպես անել, որ Արցախը ոչնչով չզիջի հայաստանյան որակին և աշխատանքին, սակայն մասնագետների խնդիր կա այնտեղ: Բանն այն է, որ գալիս են Երևանում սովորում և երբեմն չեն վերադառնում ծննդավայր:
Հարցին, թե հայաստանյան օրթոդոնտիան այսօր ի՞նչ խնդիրների հետ է բախվում, բժիշկը պատասխանում է, որ խնդիրներն այնքան էլ շատ չեն:
«Հայաստանում օրթոդոնտիան գտնվում է բավական բարձր մակարդակի վրա, քանի որ Երևանի պետական բժշկական համալսարանի օրթոդոնտիայի ամբիոնը գրագետ ու գործին գիտակ մասնագետներ է պատրաստում: Եվ բարեբախտաբար հնարավորություն ունենք Հայաստանի պայմաններում եվրոպական ու ամերիկյան ստանդարտներին համապատասխան կրթություն ստանալ և համապատասխան բուժման որակ ապահովել:
Օրթոդոնտիան բավականին տարածված խնդիր է ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում: Աշխարհի բնակչության գրեթե 70%–ը ատամնաշարի ուղղման կարիք ունի»,– նշեց Անին:
Որպես հայաստանյան ստոմատոլոգիայի առավելություն մատնանշում է այստեղ առկա ցածր գները: Բացի այդ, Հայաստանում մեծ առաջընթաց ունի դենտալ տուրիզմը՝ պայմանավորված հենց մատչելի գներով և նրանով, որ նյութերն ու սարքավորումները համապատասխանում են եվրոպական ու ամերիկյան ստանդարտներին, սակայն ծառայությունների մատուցման արժեքը բավական ցածր է:
Ըստ օրթոդոնտի՝ իրենց կլինիկայում օրթոդոնտիկ ծառայությունների առավելություններից մեկն այն է, որ «Դենտեքսում» կատեգորիկ կերպով չեն օգտագործում անորակ նյութեր:
«Մեր նյութերը եվրոպական և ամերիկյան արտադրության են, իսկ արդյունքը բավականին տարբեր է ստացվում այլ որակի նյութերի օգտագործման դեպքում, ինչը հաճախորդների համար շատ կարևոր է: Բացի այդ, նաև ախտահանումն է բավական բարձր մակարդակի վրա:
Գիտեք, Հայաստանում օրթոդոնտիան երիտասարդ մասնագիտություն է, մեծ պատմություն չունի, սակայն այս կարճ ժամանակահատվածում կարողացել է բավական բարձր մակարդակի հասնել: Միջազգային կոնֆերանսների ժամանակ անգամ գերտերությունները զարմանում են, թե ինչպես կարող է մի փոքրիկ երկիր, որի գոյության մասին շատերը անգամ չգիտեն, ունենալ նման գիտելիքներ այդ ոլորտում, քանի որ օրթոդոնտիան բավական բարդ գիտություն է»,– ասաց նա:
Որպես հայաստանյան օրթոդոնտիայի զարգացման նպաստող երևույթներից մեկն էլ այն է, որ օր օրի ավելի հասանելի է դառնում այն ամենը, ինչը կիրառվում է աշխարհում: Մեր երկրում ստոմատոլոգիայի զարգացմանն են նպաստում նաև սեմինարները, ինչը բերում է աշխատանքի ավելի գրագետ կատարման:
«Եթե նախկինում այստեղից–այնտեղից գիտելիքներ հայթայթելով էինք բուժում ապահովում, ապա հիմա գիտական հիմնավորում ունեցող աշխատանք ենք կատարում: Սակայն Հայաստանում մեր ոլորտի միակ բացը, միակ խնդիրը նյութերի արտադրության բացակայությունն է, որը համեմատաբար ավելի դժվարեցնում է բուժման ապահովումը, քանի որ պիտի ներմուծել տվյալ սարքավորումն ու տվյալ նյութը, և դեռ կան որոշ ծառայություններ, որոնք հենց ներմուծման պատճառով բավականին թանկ են»,– հավելեց նա:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
4
Ucom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia
5
Idram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system Idram...



