Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Պուտինը Թրամփից դափնինե՞ր է խլում

ANALYSIS
Երեկ Ռուսաստանի նախագահ Վլ. Պուտինը Սոչիի իր նստավայրում ընդունել է Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասին, ով երկօրյա աշխատանքային այցով գտնվում է ՌԴ–ում: Իսրայելին միանգամից է զայրացրել այն փաստը, որ Կրեմլի պաշտոնական կայքում Աբբասը Պաղեստինի նախագահ է անվանվել, իսկ ինքնավարություն բառն ընդհանրապես բացակայել է... Բանակցություններից առաջ Աբբասն ու Պուտինը նախ՝ Սոչի–Բեթղեհեմ հեռուստակամուրջի են մասնակցել, ինչի առիթը հրեաների կողմից Բեյթ–Լեխիմ անվանվող և Քրիստոսի ծննդավայրը հանդիսացող վայրում ռուսների կողմից կառուցված մշակութա–սպորտային համալիրի հանդիսավոր բացումն է եղել: Կրեմլի ներկայացմամբ՝ այս համալիրն անձամբ ՌԴ նախագահի նվերն է Պաղեստինի ժողովրդին, ինչը խորհրդանշում է երկու ժողովուրդների հարաբերությունների հատուկ նշանակությունն ու խոր արմատները, որ մշտապես ջերմ, վստահելի են եղել:
 
 
Ինչ են բանակցել Պուտինն ու Աբբասը, բնականաբար, դժվար է հասկանալ կրեմլյան հաղորդագրությունից: Հայտնի է միայն, որ ՌԴ նախագահը մի անգամ ևս արտահայտել է իր հավատարմությունն ու օժանդակությունը՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու գործին, իսկ Պաղեստինի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով նման առանձնահատուկ վերաբերմունքի և ուշադրության համար, հայտարարել է, թե Պաղեստինը միշտ է զգացել ռուսների գործուն օգնությունն իր թիկունքին: Աբբասը նաև հետաքրքիր մի հայտարարություն է արել այն մասին, որ Պաղեստինի և պաշտոնական Մոսկվայի մոտեցումները տարածաշրջանային շատ հարցերում անփոփոխ և նույնական են, որ պաղեստինա–հրեական հակամարտության լուծման հարցում Մոսկվան նույնպես հանդես է գալիս անկախ Պաղեստինի հանրապետության հռչակման օգտին՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, և, որ՝ Իսրայելի սահմանները հարկ է ձգվեն այնպես, ինչպես դրանք ճանաչվել են 1967–ին: Հերթական կարևոր հայտարարությունը վերաբերել է տարածաշրջանային խաղացողներին, և այս առումով Պուտինի համար, թերևս, ամենանշանակալին եղել է Աբբասի հայտարարությունն այն մասին, որ Իսրայել–Պաղեստին խաղաղությանն անհնար է հասնել առանց Մոսկվայի: Ավելին՝ Աբբասը կոնկրետ ուղերձ է հղել աշխարհին՝ հայտարարելով, թե իրենք մշտապես են դա ցանկացել, որ դա քննարկվել է բոլոր միջազգային ձևաչափերով, և վերջապես՝ ռուսական ներգրավվածությունը, նախ և առաջ, Պաղեստինի ժողովրդի սրտից է բխում:
 
Չնայած կրեմլյան հաղորդագրության մեջ այդ մասին ոչինչ չի նշվում, սակայն, WALLA գործակալության հաղորդմամբ, Աբբասը նաև երախտագիտություն է հայտնել Վլ. Պուտինին՝ Աբբաս–Նեթանյահու մոսկովյան սպասվող հանդիպումը նախաձեռնելու համար: Սա, իհարկե, կարող է նոր ինտրիգ դառնալ, որովհետև ավելի վաղ հաղորդվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ՝ Աբբաս–Նեթանյահու հանդիպման վերաբերյալ, որը պիտի տեղի ունենա Թրամփի՝ արդեն իսկ սկսված մերձավորարևելյան տուրնեի ընթացքում: Վերջինիս, ի դեպ, մենք անպայման կանդրադառնանք: Առայժմ նշենք միայն, որ դրա առաջին հանգրվանը Սաուդյան Արաբիան է:
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation