Yerevan, 16.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանում գոյություն ունեցող տնտեսական և քաղաքական մոդելները չեն նպաստում կոռուպցիայի դեմ պայքարի հաջողությանը

INTERVIEW

Մեր հյուրն է «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ–ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը

– Պարոն Հոկտանյան, կես տարուց ավելի է, ինչ ունենք նոր կառավարություն, որն իր գործունեության հիմնական թիրախներից է համարում կոռուպցիայի դեմ պայքարը: Հաջողությունների հասե՞լ է մեր կառավարությունը:

– Հաջողությունների հասնել–չհասնելու վերաբերյալ մենք կարող ենք ասել, երբ ամփոփվի տարին: Կոռուպցիայի ընկալման համաթիվը միջազգային մեր կազմակերպության հիմնական հետազոտական արդյունքներից է, և այն հրապարակվում է հունվարին` նախորդ տարվա վերաբերյալ: Որովհետև մեզ մոտ հիմնականում չափվում է ոչ թե կոռուպցիայի, այլ կոռուպցիայի ընկալման մակարդակը: Դրանով էլ հնարավոր է լինում դատել կոռուպցիայի վերաբերյալ: Բայց այսպես` եթե դատելու ենք օբյեկտիվ չափանիշներով:

Իսկ եթե նայում ենք սուբյեկտիվ ընկալումներով, ապա միակ բանը, որը ներկա դրությամբ կարող եմ հստակ ասել, այն է, որ օրենսդրական փոփոխությունների ակտիվությունն առկա է: Իսկ թե իրական կյանքում ինչ առաջընթաց է եղել, առայժմ չեմ կարող ասել:

– Սովորաբար մեր երկրում օրենքը մի բան է ասում, իսկ կյանքը մեկ այլ բան է ցույց տալիս: Ի՞նչ է պետք անել, որ օրենքն իսկապես գործի: Մենք ստեղծե՞լ ենք այդ պարարտ հողը, միջավայրը, որպեսզի վերևներում գրված լավ օրենքը կիրառություն գտնի:

– Նախ ասեմ, որ հաճախ մենք, առաջին հայացքից նայելով, մտածում ենք, թե շատ լավ օրենք է: Բայց հենց մի քիչ խորանում ենք, տեսնում ենք, որ բավականին սողանցքներ է պարունակում:

Ընդհանրապես լավ օրենքը, եթե ուզում ենք գործի մի երկրում, որտեղ իշխանափոխություն տեղի չի ունենում, ապա պետք է լինի քաղաքական կամք:

Կարևոր մի հանգամանք էլ կա. ինչպիսի՞ տնտեսական–քաղաքական մոդել է գործում տվյալ երկրում: Իսկ հիմա Հայաստանում գոյություն ունեցող և՛ տնտեսական, և՛ քաղաքական մոդելները որևէ կերպ չեն նպաստում կոռուպցիայի ցածր մակարդակին: Օլիգարխիկ, մենաշնորհային համակարգերը, տնտեսական և քաղաքական վերնախավերի սերտաճումը, իշխանության ճյուղերի միջև տարանջատման բացակայությունը, զսպումների մեխանիզմների չգոյությունը, ընտրությունների անցկացման արատավոր պրակտիկան (եթե դա կարելի է, իհարկե, ընտրություն համարել) չեն նպաստում, որ բարենպաստ միջավայր ձևավորվի կուռուպցիայի դեմ պայքարելու համար:

Նման միջավայրում շատ տարօրինակ կլիներ անգամ, եթե կոռուպցիայի դեմ պայքարում լուրջ հաջողություններ արձանագրվեին:

Դուք նշեցիք, որ կես տարուց ավելի է, ինչ նոր կառավարություն է գործում: Բայց ասեմ, որ միայն գործադիրով չէ, որ այս հարցը պետք է լուծվի: Մենք կիսանախագահական հանրապետություն ենք, ուստի շատ կարևոր է նախագահի կողմից կատարվող նախաձեռնություններն այս հարցերում:

Միաժամանակ գործադիրից բացի էական է նաև օրենսդիր և դատական իշխանությունների ակտիվությունը: Կարևոր են նաև համապատասխան մյուս մարմինների և ինստիտուտների դերն ու նշանակությունը, որոնք ունեն կանխարգելիչ գործառույթներ:

Այնպես որ, այս խնդիրները միայն կառավարության բարի կամքով լուծվելիք խնդիրներ չեն:

– Եթե կոպիտ արտահայտվենք` նշանակում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին այսքան խոսակցությունները, այս նախաձեռնությունները քամի փչե՞լ է ընդամենը:

– Շատ է կոպիտ ասված: Քամի փչել կլիներ, եթե մենք տեսնեինք իրավիճակի կտրուկ վատացում: Բայց երբ նայում ենք վերջին տարիների ցուցանիշները, գոնե վիճակը չի վատացել: Իհարկե, չմոռանանք, որ չի էլ լավացել: Սա` միանշանակ:

Միաժամանակ միայն այն դեպքում կարող եմ ասել, որ քամի փչել է, եթե վստահ լինեմ, որ այն մարդիկ, ովքեր կոռուպցիայի դեմ պայքարից են խոսում, իրականում հակառակն են անում իրենց գործողություններով: Բայց ես այդ տեղեկությունները չունեմ, դրանց չեմ տիրապետում:

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System