WikiLeaks-ը 100 000 դոլար պարգևավճար է խոստանում Թրամփի և ՀԴԲ-ի նախկին տնօրենի զրույցի ձայնագրության դիմաց
INTERNATIONAL NEWSWikiLeaks ընկերությունը 100 000 դոլարի պարգևավճար է խոստանում նրան, ով ընկերությանը կփոխանցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա կողմից պաշտոնանկ արված Հետաքննույունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմիի զրույցի ձայնագրությունը:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է ընկերության պաշտոնական թվիթերյան էջում:
Ջուլիան Ասանժի կողմից հիմնադրված ընկերությունը կողմնակիցներին կոչ է արել վիրտուալ արժույթով նվիրատվություն կատարել հատուկ հիմնադրամին` սահմանված պարգևավճարի չափը մեծացնելու համար:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահն ավելի վաղ խորհուրդ էր տվել Կոմիին հուսալ, որ իրենց զրույցների ձայնագրությունը գոյություն չունի, նախքան ԶԼՄ-ներում նման տեղեկության արտահոսքը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



