Նայեք համեմատության մեջ, թե ինչպիսին էր Ջրվեժն առաջ և հիմա.Տարոն Մարգարյան
SOCIETYՀանրապետական կուսակցության ցուցակի առաջատար Տարոն Մարգարյանն այսօր իր թիմի հետ Ջրվեժ համայնքում էր:
Այս մասին հայտնում է Past.am-ը: Դիմելով ջրվեժցիներին՝ Մարգարյանն ասաց. «Այս երեք շաբաթներին դուք ծանոթացել եք մեր ծրագրերին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ այս օրերին հետևել եք քարոզարշավին՝ համբերատար լսելով բոլոր ուժերին: Մենք չենք եկել խոստումներով, եկել ենք հստակ և հավակնոտ ծրագրով»:
Ջրվեժում նույնպես քաղաքապետը հիշեցրեց, որ ունենք տրանսպորտի, բնակֆոնդի պահպանման, կանաչ տարածքների ավելացման և այլ խնդիրներ:
Ըստ Տ. Մարգարյանի՝ անցած տարիներին հնարավորինս աշխատանք արվել է, սակայն դրանք պետք է լինեն շարունակական: «Նայեք համեմատության մեջ, թե ինչպիսին էր Ջրվեժ թաղամասն առաջ և հիմա: Բայց դա չի նշանակում, թե անելիք չկա: Դեռ դպրոցի մանկապարտեզի վերանորոգում ունենք, բակերի բարեկարգման խմդիր կա: Վստահաբար ասում ենք՝ մեր նախընտրական ծրագիրն իրականություն ենք դարձնելու:
Մայիսի 14-ին քվեարկեք այն աշխատող թիմին, որը պատրաստ է Երևանի զարգացման ուղղությամբ իրականացնել արդեն ձեզ ներկայացրած ծրագրերը»-ասաց Տարոն Մարգարյանը:





