Իտալիայի իշխանությունները 3 մլն եվրոյով տուգանել են WhatsApp-ը
SOCIETYԻտալիայի հակամենաշնորհային գերատեսչությունը WhatsApp մեսենջերի սեփականատեր ընկերությանը տուգանել է երեք միլիոն եվրոյով։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը՝ վկայակոչելով երկու տեսչական ստուգումների արդյունքներով կազմակերպության եզրակացությունը։
Տուգանքի պատճառն այն է եղել, որ WhatsApp–ն պարտադրում էր անվճար հաղորդագրությունների համակարգին միանալու ու դրանից օգտվելու, նաեւ աուդիո եւ վիդեոկոնտենտի փոխանակության պայմանները՝ մասնավորապես Facebook ընկերության կողմից տվյալների փոխանցման թույլատվության դեպքում։
WhatsApp ընկերությունը, որը ստեղծել է հայտնի մեսենջերը, հիմնվել է 2009-ին։ 2014-ին Facebook–ը ձեռք է բերել այն մոտ 19․3 մլրդ դոլարով։
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...



