Yerevan, 11.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին կմասնակցի 80 երկրի 500 պատվիրակ

INTERNATIONAL NEWS

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանին մասնակցելու են աշխարհի 80 երկրների շուրջ 500 պատվիրակներ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի հերթական նստաշրջանը կանցկացվի Երևանում՝ հոկտեմբերի 9-11-ը:

 Ֆրանկոֆոիայի միջազգային կազմակերպության խորհրդարանականվեհաժողովի հայսատանյան պատվիրակության ղեկավար ՄարգարիտԵսայանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Երևանում նման կարևոր միջոցառման անցկացումը խոսում է Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետության մասին: Նրա խոսքով՝ անկախ Հայաստանի պատմության մեջ նման ներկայացուցչական, մեծ վեհաժողով երբեք տեղի չի ունեցել: «Ես պետք է հատուկ նշեմ մեր արտաքին գործերի նախարարության մեծ դերն այս կարևոր իր ադարձությունը Երևանում անցկացնելու գործում: Իրականում այնքան էլ հեշտ չէ 80 երկրների համոզել նման կարևոր միջոցառումը անցկացնել հենց Երևանում, և այստեղ բարձր եմ գնահատում այն ջանքերը, որ գործադրել են մեր արտաքին գործերի նախարարությունը և նախարար Էդվարդ Նալբանդյանը: Կարևորում ենք հատկապես այն հանգամանքը, որ այս վեհաժողովը Երևանում անցկացվելու է հենց 2015թ.՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»,-  ընդգծեց Եսայանը:

Պատգամավորն ընդգծեց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ակտիվությունը քաղաքական հարթությունում հատկապես վերջին տարիներին շատ է մեծացել: «Ես արդեն ասել եմ այն մասին, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կազմում են նաև «Իսլամական համագործակցության կազմակերպությունը»  և «Չմիավորված երկրների շարժումը»: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը երկու անգամ ընդունել է հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, և երկու հայտարարություններն էլ եղել են բացառապես հայան պաստ, եղել են բացառապես Մինսկի խմբի աշխատանքային տրամաբանության շրջանակում: Իսկ սա ժամանակին մեծ հաղթանակ էր, որը մենք պետք է գնահատենք»,- ընդգծեց Եսայանը:

Պատգամավորը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնավարումից հետո այս կառույցի հետ Հայաստանի հարաբերությունները գնալով ավելի են խորացել: «Մեր պետությունն իր արտաքին քաղաքականության նոր ուղեգծում կարևորեց միջազգային այս հարթակի հետ սերտ համագործակցությունը: Եվ ինչպես տեսնում ենք՝ դա ճիշտ էր, արդարացված էր և հիմնավորված, որովհետև, ինչպես արդեն նշեցի, այս կազմակերպության կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ երկու հայտարարություն է ընդունվել: Սա մի հարթակ է, որը շատ կարևոր է Հայաստանի համար»,- նշեց նա:

Մարգարիտ Եսայանն այն կարծիքին է, որ որքան միջազգային կառույցների համար Հայաստանը բաց լինի, այնքան ավելի հասանելի և ընկալելի լուծումներ կտրվեն այն խնդիրներին, որոնք ունի Հայաստանը: «Ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է հպարտ լինենք, որ հոկտեմբերի 9-ին Երևանում դիմավորելու ենք աշխարհի 80 երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք մասնակցելու են առաջիկա համաժողովին, իսկ մենք պետք է ուշադիր լինենք, որպեսզի ամեն ինչ անցնի բարձր մակարդակով»,- եզրափակեց պատգամավորը:

 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding